Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Առանցքային հանդիպում Նախիջևանում

Նախիջևանում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: Անկախ հանդիպման քննարկումների արդյունքներից, հանդիպման փաստը ինքնին բավական խոսուն է, հատկապես, որ հանդիպումը տեղի է ունենում Նախիջևանում:

Արդյո՞ք այս հանդիպումը, որ, ըստ տեղեկությունների, տեղի է ունեցել վրացական կողմի նախաձեռնությամբ, խոսում է տարածաշրջանում անվտանգության հարցերով որևէ նոր ֆորմատի ձևավորման մասին: Երևի թե վաղ է անել նման եզրահանգումներ: Սակայն իրավիճակը այստեղ ուշագրավ է նրանով, որ Վրաստանը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո և ՆԱՏՕ-ի քարդիֆյան գագաթնաժողովին ընդառաջ: Հազիվ թե պաշտոնական Թբիլիսին նման նախաձեռնությամբ հանդես գար, այսպես ասած, ինքնավար ֆորմատով, և ամենայն հավանականությամբ այս կապակցությամբ խորհրդակցություններ կարող են եղած լինել Արևմուտքի հետ: Ավելի ճիշտ` այստեղ կարող ենք դիտարկել երկու առանցքային ուղղություն:

Մի կողմից` սա իսկապես կարող է լինել Արևմուտքի, մասնավորապես Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի կառույցների, կամ ԱՄՆ-ի հետ քննարկումների արդյունք, կամ եթե ոչ արդյունք, ապա այդ քննարկումներում լուռ հավանության արժանացած մի գաղափար, որով փորձ է արվում տարածաշրջանում շոշափել տրամադրություններն անվտանգության հետ կապված: Արևմուտքին հավանաբար կարող է հետաքրքրել, թե պաշտպանական, անվտանգության բնագավառի նման նախաձեռնությունն ինչ արձագանքի կարժանանա Հայաստանում, Իրանում և Ռուսաստանում, այսինքն` անվտանգության ոլորտի մյուս խաղացողների մոտ:

Ընդ որում` հատկապես հետաքրքրական է Ռուսաստանի արձագանքը, նկատի ունենալով այն, որ այս ֆորմատում հետաքրքիր բաժանում կա. մի կողմից` Վրաստանը, որը Ռուսաստանին, իհարկե, բավական նյարդայնացրեց եվրաասոցացումը, ի վերջո, ավարտելով, մյուս կողմից` Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց վրա է Մոսկվան կատարում տարածաշրջանային հեգեմոնությունը պահելու իր վերջին շրջանի խաղադրույքները՝ Վրաստանն ըստ էության կորցնելուց, իսկ Հայաստանի հանդեպ ազդեցության առումով էլ դա, մեղմ ասած, անբավարար գնահատելուց հետո:

Այսպիսով, ըստ էության ստացվում է, որ Վրաստանի նախաձեռնությամբ Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանի հանդեպ որոշակի հակադիր քայլ են կատարում: Եվ սա իսկապես կարող է լինել արևմտյան հավանություն ունեցող, կամ անգամ մտահղացում հանդիսացող գաղափար: Հատկապես հայ-ադրբեջանական վերջին սրացումներից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ Բաքուն դարձել է Ռուսաստանի սադրիչ գործընկերը տարածաշրջանային անվտանգության հարցերում:

Մյուս կողմից` այս գաղափարն, իհարկե, դուր չի գա Իրանին: Թեհրանը կամ ստիպված կլինի դրան հակաքայլ փնտրել Ռուսաստանի ուղղությամբ նայելով, բայց գուցե նաև Արևմուտքի, քանի որ ներկայումս Իրանի համար Ռուսաստանն ավելի վստահելի գործընկեր չէ, քան Արևմուտքը:

Այլ կերպ ասած` Նախիջևանում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը ինչ-որ առումով կարելի է որակել հետախուզական: Իհարկե, մյուս կողմից ամենևին չենք կարող բացառել և այն, որ Վրաստանը հանդես է եկել ինքնուրույն նախաձեռնությամբ` եվրաասոցացման հանգամանքից ներշնչված վստահությամբ և Ուելսի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ: Խնդիրն այն է, որ այդ գագաթնաժողովին Վրաստանը եվրաասոցացումից հետո առանձնակի սպասումներով է մոտենում: Եվ այդ սպասումները հատկապես էական են ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի գործողությունների, ինչպես նաև դրանց հարավկովկասյան տրանսֆորմացիայի հավանականության պայմաններում:

Վրաստանի համար շարունակում է հրատապ մնալ Ռուսաստանի սադրանքի սպառնալիքը: Պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական նախարարական հանդիպումը Վրաստանը նախաձեռնում է Ջավախքում ռազմակայան տեղակայելու վերաբերյալ հայտարարությանը զուգահեռ: Վրաստանի համար ռուսական սպառնալիքը ոչ միայն չի նվազել եվրաասոցացման արդյունքում, այլ նաև ավելացել է: Այս պայմաններում Թբիլիսին ՆԱՏՕ-ից սպասում է անվտանգության ավելի գործուն քայլեր, քան օրինակ` այն, ինչ եղավ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի պայմաններում: Այդ քայլերը չեն կարող Թբիլիսիի համար բավարար լինել, Մոսկվայի զորքը Թբիլիսիի մատույցներից հետ ուղարկելը շատ քիչ աջակցություն է ներկայիս իրավիճակում, առավել ևս, որ հարց է, թե արդյո՞ք այս անգամ Մոսկվան հետ կգնա:

Ահա այս իրավիճակում Վրաստանը երևի թե փորձում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ինքնուրույնություն ցույց տալ` Բրյուսելին ակնարկելով, որ հակառակ դեպքում կփորձի տարածաշրջանային այլ ֆորմատներ փնտրել, և այսօր եթե դա թուրք-ադրբեջանականն է, ապա դժվար է ասել, թե ինչի կգնա Վրաստանը վաղը՝ եթե ՆԱՏՕ-ից քարդիֆյան գագաթնաժողովում չստանա համագործակցության նոր մակարդակ:

Ահա այս տեսանկյունից էլ շատ ուշագրավ է դառնում, թե ինչ արձագանք կտա նախիջևանյան հանդիպմանը ՆԱՏՕ-ն: Նախիջևանյան հանդիպումը կարող է առանցքային դառնալ հարավկովկասյան անվտանգության ապագայի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում