Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որը հաղթեց Ցինցինատիում ընթացող «Մասթերս 100» շարքի մրցաշարը, պատմական արդյունք գրանցեց:
Ֆեդերերը եզրափակիչում հաղթեց Դավիդ Ֆերերին և իր «Մասթերս 100» շարքի նվաճած տիտղոսների քանակը հասցրեց 22-ի, իսկ ընդհանուր տիտղոսների քանակը հասցրեց 80-ի:
33-ամյա թենիսիստը դարձավ երրորդ թենիսիստը պատմության մեջ, ով հատում է 80 տիտղոսի սահմանը: 109 տիտղոս իր հաշվին ունի ամերիկացի Ջիմի Կոնսորը, իսկ 94 տիտղոս Իվան Լենդինը: