Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Խաղաղությունը Պուտին-Սարգսյան-Ալիև «հյուրախաղերով» երկար չի պահպանվի». Իգոր Մուրադյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Իգոր Մուրադյանը:

 -Պարոն Մուրադյան, հայ-ադրբեջանական   հարաբերությունների ծայրահեղ լարված իրավիճակում Սոչիում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այդ հանդիպումից հետո սահմանի խաղաղ իրավիճակը երկա՞ր կպահպանվի, թե՞ ձեռք բերված բանավոր խոստումները ցանկացած պահի կարող են խախտվել:

 –Տվյալ դեպքում տեղի ունեցան Պուտինի, Սարգսյանի և Ալիևի միջազգային «հյուրախաղերը». ո՛չ ավելին: Ռուսաստանը հասկանում է, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասի մասով պլան է մշակում, և Ռուսաստանը շատ է մտահոգվումդրանիցու ինչ-որ կերպ պետք է ցույց տար, որ շարունակում է պահպանել Հարավային Կովկասում իր ներկայությունը: Իսկ այդ գործողության համար թեմա չկա, ահա և գտել են Ղարաբաղը՝ շատ հարմար թեմա: Բանն այն է, որ ռուսները հիմա չգիտեն, թե ամերիկացիները ինչ են պատրաստում Հարավային Կովկասում այս անգամ. նրանց միջև արդեն տևական ժամանակ է՝ գործնական հաղորդակցություն չկա, խաղն էլ տարբեր դարպասներ է գնում:

Ինչ վերաբերումէ նրան, թե որքան ժամանակ կպահպանվի խաղաղությունը՝ ապա շատ եմ ցավում, բայց երկար ժամանակ խաղաղություն չի լինի:Ալիևին պետք էր ցույց տալ, որ նա լոյալ է վերաբերվում Պուտինին, որն ապահովում է իր սպառազինությունը, իսկ այդ մատակարարումը դեռ կշարունակվի: Պուտինն էլ թերևս իր կարծիքն է հայտնել, որ իր համար դժվար կլինի շարունակել այդ մատակարարումը նման լարված պայմաններում:Հավանաբար դադար կլինի, որը շուտով կանցնի:

Մտքերն այն մասին, որ Պուտինը հերթական անգամ կփրկի Հայաստանը՝սահմանափակ, դեգեներատ մտածելակերպի արդյունք են, որով մեր երկիրը շատ հարուստ է:Ես կարծում եմ, որ այդ հանդիպումը ոչ մի ռեալ քաղաքական նշանակություն ունենալ չի կարող, և բոլոր մասնակիցները շատ լավ գիտեն այդ ամենը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հնարավորէ մեկ այլ հանդիպում՝ այս անգամ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերով: Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը դա թույլ կտա՞, տպավորությունէ, թե այն «սեփականաշնորհել» է Ղարաբաղյան հակամարտության լուծումը, և արդյոք ՀՀ ու Ադրբեջանի նախագահներն այդ հանդիպման համար կամք կդրսևորե՞ն:

 –Բանն այն է, որ աշխարհում ամեն ինչ չէ, որ կախված է Ռուսաստանից, և որքան գնա՝ այնքան ավելի քիչ բան կախված կլինի Ռուսաստանից:Եվ այն, որ նույնիսկ այդ հանդիպումը ոչ մի արդյունք չի տա, չի նշանակում, թե Ռուսաստանն այդտեղ ինչ-որ դերակատարություն ունի:Այդ խնդիրը քաղաքական ասպեկտում լուծելի չէ:Արևմուտքը ցանկանում էպահպանել իր նշանակությունը Հարավային Կովկասում, Սև ծովում և դրա համար մի եղանակ ունի՝ մեծացնել այստեղ իր ռազմական ներկայությունը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա ճակատագրով, ճիշտ է, զբաղվում են փորձառու մարդիկ, բայց այդ մարդիկ ապրում են անցյալով: Նրանց բոլորին շատ լավ գիտեմ, բոլորի հետ վերջին ամիսներին զրուցել եմ, բայց նրանք կարծում են՝ այս իրավիճակից դուրս գալըհայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է: Բանն այն է, որ դա շատ հին մտածելակերպ է, որ որևէ բանի չի բերի:Հակառակը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կբերի Հայաստանի՝ Ռուսաստանից էլ ավելի մեծ կախման:Ամեն անգամ, երբ Արևմուտքը որևէ բան է պլանավորում հայ-թուրքական հարաբերությունների մասով, մեկ այլ շրջան է գալիս:

Փաստորեն, նույնիսկ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերով կազմակերպված հանդիպումն էլ երկարաժամկետ արդյունք չի տա:

 –Ոչ մի արդյունք: Խոսքն այն մասին է, որ տարբեր կողմեր փորձում են ցույց տալ, թե ում մոտեցումն է ավելի ձևական: Արդյունավետության մասին պետք էլ չէ խոսել:Արևմուտքն ավելի հզոր է, իսկ Ռուսաստանը՝ ավելի նենգ:Մինսկի խումբը փորձում է ապրել, պահպանել իր գոյությունը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում