Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է իսպանացի Դավիդ Ֆերերի նկատմամբ տարած հաղթանակը:
«Ես շատ գոհ եմ: Նախորդ շաբաթն ընդհանուր առմամբ վատ չսկսվեց, իսկ ավարտվեց հիանալի: Ես ուրախ եմ, որ կարողացա հաջողության հասնել: Հանդիպման վերջնամասում գերազանց խաղ ցուցադրեցի:
Ես վստահություն ձեռք բերեցի: Այժմ, վերջապես, կարող եմ հանգստանալ: Շատ աշխատելու կարիք չունեմ, բայց պետք է պահպանեմ մարզավիճակս: Այժմ ցուցադրում եմ այն թենիսը, որ ցանկանում էի»,- մրցաշարի պաշտոնական կայքը մեջբերում է թենիսիտի խոսքերը: