Այսօր հրապարակվել է ATP դասակարգման նոր աղյուսակը:
Աղյուսակը շարունակում է վստահաբար գլխավորել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը: Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը, ով ճանաչվեց Ցինցինատիի մրցաշարի հաղթող, գտնվում են առաջին եռյակում: Տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Նովակ Ջոկովիչ, Սերբիա – 12.770 միավոր
2. Ռաֆայել Նադալ, Իսպանիա – 10.670
3. Ռոջեր Ֆեդերեր, Շվեյցարիա – 7490
4. Ստանիսլաս Վավրինկա, Շվեյցարիա – 5985
5. Դավիդ Ֆերեր, Իսպանիա – 4765
6. Միլոշ Ռաոնիչ, Կանադա – 4225
7. Տոմաշ Բերդիխ, Չեխիա – 4060
8. Գրիգոր Դիմիտրով, Բուլղարիա – 3540
9. Էնդի Մարեյ, Մեծ Բրիտանիա – 3150
10. Ժո-Վիլֆրիդ Ցոնգա, Ֆրանսիա – 2920