Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Այսօրվա քաղաքականության հիմնական գործիքը մարդու ապամշակութացումն է, տգիտացումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մշակութաբան Վարդան Ջալոյանը։

 -Պարոն Ջալոյան, այսօր շատ է խոսվում մշակութային ճգնաժամի մասին, և որպես հիմնավորում նշում են, որ երբ երկրում որևէ ոլորտ ճգնաժամի մեջ է, մեկ ոլորտը չի կարող առանձին զարգանալ: Օրինակ՝ 2008-ից հետո կար մշակութային աշխուժություն: Շատ էին անհատական և խմբակային ցուցահանդեսները, միջոցառումները, այսօրվա պասիվությունն ինչո՞վ է պայմանավորված:

-Վերցնենք արվեստի ոլորտը. ամբողջ աշխարհում մինչև 80-ականները հիմնվում էին Modern Art Museum-ներ: 80-ականներից հետո նոր հիմնադրվող թանգարանները ուրիշ անուն ունեն՝ Contemporary Art  Museum։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ եթե 90 թվականին աշխարհում մոտավորապես մեկ տասնյակ Contemporary Art  Museum կար, հիմա նույնիսկ մի քանի հազար են: Հետաքրքիր է, որ Հայաստանն առաջիններից մեկն էր, որտեղ հիմնադրվեց Modern Art Museum և հիմնադրվեց Խորհրդային միությունում: Բայց շատ տարօրինակ է, որ մենք մինչև հիմա չունենք Contemporary Art  Museum, այսինքն՝ 25 տարի գոյություն ունի Հայաստանի անկախությունը, անկախության տարիներին ստեղծված արվեստը հիմնականում ըստ ժանրի պատկանում է ժամանակակից արվեստին, բայց ժամանակակից թանգարան գոյություն չունի: Այսինքն՝ գոյություն չունի անկախության շրջանի արվեստ: Մեր շատ արվեստագետների գործեր երբեմն-երբեմն հայտնվում են աշխարհի այս կամ այն թանգարաններում: Օրինակ՝ Գրիգոր Խաչատրյանի «Քաղաք» վիդեոաշխատանքը գտնվում է Վարշավայի թանգարանում, աշխատանքներ կան Վիեննայում, Նյու Յորքում և այլն:

Սա շատ բնութագրական օրինակ է, որ մենք ունենք անկախության շրջանի ժամանակակից արվեստ, սակայն մենք չունենք այդ հաստատությունը: Կարծես թե արվեստը, մշակույթը դուրս են մնացել հասարակական գործընթացներից: Եվ այս առումով հարկավոր է ինքնաքննադատական մոտեցում ցուցաբերել, որպեսզի մշակույթի ասպարեզում (իսկ մշակույթը, իմ կարծիքով, առաջին հերթին գիտություն է, ոչ թե արվեստ) տեսնենք՝ ինչ տեսակի պրոցեսներ են կատարվում: 15-րդ դարում ուսանողների համար սոմաթեոլոգիայի վերջում ուսանողներին խորհուրդ էր տրվում այսպիսի մի աղոթք կարդալ. «Աստված թող ինձ հեռու պահի հույների գոռոզությունից, հրեաների խաբեբայությունից, արաբների նյութապաշտությունից և հայերի տգիտությունից», այսինքն՝ ուսանող-աստվածաբանը պետք է այդ չորս կարևոր մեղքերից հեռու մնար: Ըստ էության՝ տգիտությունը շատ բնութագրական է եղել հայերին, նաև վրացիներին: Սա մի խնդիր է, որ փորձել են լուծել լուսավորականության ժամանակ:

Լուսավորականությունը շատ կարևոր տեղ է տալիս մշակույթին, կրթությանը, գիտությանը հասարակության փոփոխությունների համար: Հիմա, օրինակ, հասարակության վերնախավը սկսում է որպես գործիք օգտագործել տգիտությունը: Իհարկե, մշակույթի նախարարությունը ինչ-որ բան անում է ժամանակակից արվեստի ասպարեզում, բայց դա շատ էպիզոդիկ է: Կարելի է ասել հետևյալը՝ այսօրվա քաղաքականության հիմնական գործիքը մարդու ապամշակութացումն է, տգիտացումը:

-Ինչո՞ւ է տգիտությունը դոմինանտ մեր հասարակության մեջ: Պատճառն այն է, որ տգետ մարդկանց հե՞շտ է կառավարել:

-Մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի համալսարանը (համալսարան նկատի ունեմ ընդհանրական իմաստով, որի մեջ և՛ գիտությունը, և՛ արվեստը, և՛ երաժշտությունը, նույնիսկ աստվածաբանությունն է մտնում), ինչ դեր է խաղում հասարակության մեջ: Համալսարանն առաջին հերթին տալիս է կադրեր հասարակության համար: Այսօր հասարակության կողմից չկա պահանջարկ, որ երկրում լինեն տնտեսագետներ, արվեստաբաններ, գրողներ: Հասարակությունը կարիք չունի կադրերի, կարիք չունի մի այնպիսի կարևոր ինստիտուցիայի, որ մենք անվանում ենք փորձագիտական համակարգ: Այսինքն՝ քաղաքական գործիչը իրավունք չունի որևէ որոշում ընդունելու: Փորձագետն առաջարկում է ինչ-որ լուծումներ, քաղաքական գործիչը դրան հավանություն է տալիս կամ ոչ: Բայց երբ հասարակությունը քայքայվում է, հասնում մինչև նուկլեար ընտանիքի մակարդակի, այդ դեպքում քո էքսպերտը, կադրը ոչ թե տնտեսագետը կամ մաթեմատիկոսն է, այլ հորեղբոր տղան:

 -Այս տարի ընդունելության քննություններին նախարար Աշոտյանը դիմորդներից մեկից հետաքրքրվեց՝ ինչ է ուզում դառնալ: Դիմորդը պատասխանեց՝ մշակութաբան, իսկ նախարարն էլ հարցրեց՝ լա՞վ է մտածել, քանի որ դրա մեջ օգուտ չկա:

-Անշուշտ, եթե լեզու գիտի հայ մշակութաբանը, նա կարող է տպագրվել դրսում: Այսօր Վարդան Ազատյանը, Հրաչ Բայադյանը, Ռուբեն Արևշատյանը, հանդես են գալիս միջազգային տարբեր ֆորումներում, զեկուցումներ կարդում Հայաստանի ժամանակակից մշակույթի կամ 60-ականների մշակույթի մասին: Եվ այն, ինչ պահանջված է Եվրոպայում, Հայաստանում դրա պահանջարկը գոյություն չունի: Նույնն էլ գիտությունը. պետությունը ֆինասավորում է կեսը, մյուս կեսը ֆինանսավորում է, և մյուս մասն էլ գիտնականները դրամաշնորհների միջոցով են հայթայթում: Այս առումով կարող ենք ասել, որ իսկապես կարևորագույն խնդիրը հետևյալն է՝ մենք ունենք իշխանություն, բայց Հայաստանում գոյություն չունի որևէ տեսակի կառավարում, որովհետև երբ դու բռի իշխանությունից արդեն անցում ես կատարում կառավարմանը, անցում ես կատարում մի բանի, որ դու իշխում ես մտածելով, իշխում ես խելքով, այլ ոչ թե բռնությամբ, այստեղ առաջ է գալիս համալսարանի խնդիրը, կրթության խնդիրը:

Չմոռանանք մեր ազգային ավանդությունը, որտեղ տգիտությունը հանդիսանում էր հպարտության առարկա: Կաթոլիկ միսոներները նշում էին, թե հայերն ասում են՝ մենք ամենաքրիստոնյա ազգն ենք, որովհետև ամենատգետ ազգն ենք: Հիշում եմ, մանկության տարիներին ինձ ասում էին՝ շատ գիրք մի կարդա, կգժվես: Սա էլ տգիտության ժողովրդական ավանդույթն է:

 -Պարոն Ջալոյան, ստացվում է, որ մենք այս պարագայում չէի՞նք կարող ունենալ այլ որակի իշխանություն:

-Խնդիրը իշխանությունը չէ, խնդիրը կառավարման մեջ է, այսինքն՝ կա՞ր արդյոք հասարակության մեջ որևէ պահանջ, որ հասարակությունը լինի կառավարելի, թե՞ մենք ունենալու ենք նույն սխեման՝ միայն իշխանություն, առանց կառավարման: Ուրեմն հենց այստեղ է, որ ամեն տեսակի հասարակությունները, որոնք մշակույթ չունեն, այնտեղ կա իշխանություն, բայց այնտեղ, որտեղ կա մշակույթ, կա նաև կառավարում: Հայ ժողովուրդը 19-րդ դարում չի ունեցել պետականություն, եղել է կառավարելի, քանի որ ունեցել է մտքի տիրակալներ, լինի Րաֆֆին, Արծրունին, Աղայանը կամ Թումանյանը, ինչը շատ կարևոր է, որովհետև այդ մարդիկ իրենց խոսքի միջոցով կարողանում էին կառավարել, քանի որ եթե իշխանությունը հիմնված է բռնության վրա, ապա կառավարումը՝ խոսքի վրա:

 -Ներկայիս վարչապետն ասում է, որ քաղաքականությամբ զբաղվելու համար առանձնապես խելք պետք չէ: Այսինքն՝ տարիների խորքից ոչինչ չի՞ փոխվել:

 -Նախկին վարչապետը հիմնադրամ ստեղծեց, որը ինքն էր կառավարում և դրամաշնորհ տալիս սփյուռքահայ ուսանողներին: Սա մի փոքր տարօրինակ է հնչում մեզ նման աղքատ երկրի համար: Գիտնականների հետ հանդիպմանը, ովքեր պահանջում էին աշխատավարձի բարձրացում, մի հետաքրքիր հարցադրում արեց Տիգրան Սարգսյանը, ասաց՝ իսկ դուք ի՞նչ օգուտ եք բերում: Սա շատ հետաքրքիր գործընթաց է, որ տեղի է ունենում ժամանակակից աշխարհում: Սա նշանակում է, որ, օրինակ, արվեստագետն այսօր գնահատվում է հետևյալ կերպ՝ քանի բիենալեի ես մասնակցել, քանի միջազգային ցուցահանդեսի: Այսինքն՝ արվեստագետի ամբողջ տաղանդը վերածվեց թվերի: Սա նշանակում է բերել մրցակցության ոգին արվեստի և գիտության ոլորտ, բայց կներեք, սա խանութի առևտուր չէ, որ մրցակցություն լինի: Սա մշակույթի նկատմամբ նեոլիբերալ մոտեցում է, և այս առումով երբեք Հայաստանում մշակույթ չի լինի: Պատասխանը պարզ է՝ կա գիտելիքի և արվեստի գլոբալ շուկա, գնացեք և առևտուր արեք, և եթե դուք չեք պայքարում, նշանակում է՝ նեոլիբերալ դարվինյան տեսակների մեջ պայքարում դուք պարտված տեսակն եք:

 -Արդյոք արվեստը պետք է հասարակական պրոցեսներից կտրվա՞ծ լինի, թե՞ ոչ: Շատ արվեստագետներ նշում են, որ բնավ պարտադիր չէ այդ պրոցեսներին անդրադարձ լինի:

-Հայաստանում կան մոտավորապես 50 արվեստագետներ, այդ մարդիկ իրական արվեստագետներ են, քանի որ այսօր իրական արվեստագետ լինել նշանակում է մասնակցել միջազգային բիենալեների: Եթե դու չես մասնակցում, դու արդեն արվեստագետ չես: Այսինքն՝ այսօր գոյություն ունի մի արվեստ, իսկ ազգային արվեստ երևույթը բացարձակապես անհետացել է տեղական իշխանությունների շնորհիվ: Արվեստում նեոլիբերալ չափանիշների ներդրումը քայքայում է արվեստը:

-Պարոն Ջալոյան, ընտրություններ չկան առջևում, շատերը կանխատեսում են քաղաքական և քաղաքացիական թեժ աշուն: Կա՞ն դրա նախադրյալները:

-Պետք է ասել, որ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի մի շարք ճշգրիտ քայլերի շնորհիվ մեր հասարակությունն ապաքաղաքականացված է: Այսինքն՝ դուք կարող եք գնալ և պայքարել մի որևէ խնդրի համար, լինի Աֆրիկյանների տուն, թե կենսաթոշակային խնդիր, բայց այդ մարդիկ, ովքեր այդ պայքարը տանում են, նրանք քաղաքական գործիքներ չեն օգտագործում: Ինչպես ասում են՝ քաղաքականություն բառը ձեռք է բերել միանգամայն այլ նշանակություն: Այսօր այն դարձել է վիրտուալ. քաղաքական գործիչը նա է, ով ասուլիսներ է տալիս, երևում է հեռուստատեսությամբ: Երկրորդ՝ քաղաքականություն է համարվում այն, երբ մի քաղաքական ուժ, ասենք՝ ՀՅԴ-ն, և մեկ այլ քաղաքական ուժ, ասենք՝ ՕԵԿ-ը, սկսում են պայմանավորվել: Այսինքն՝ մի քանի օլիգոպոլիաներ մեկ դարդ ունեն՝ իրար հետ պայմանավորվել: Այստեղ ինչպես կարելի է խոսել քաղաքականության մասին: Նողկալի է տեսնել քաղաքական գործիչների ինքնասիրահարվածությունը, նարցիսիզմը:

Ընդհանրապես քաղաքական պայքարի համար առաջնորդներ են պետք, և այդ առաջնորդներն անպայման հասարակական ոլորտից պետք է բարձրանան և քաղաքականացնեն իրենց պայքարը։ Ցավոք սրտի, պայքարող մարդիկ հրաժարվում են քաղաքականացնել պայքարը։ Սա նշանակում է՝ ընդհանրապես դատապարտել հասարակությանը, որ չկարողանա առաջ շարժվել էական փոփոխություններ ձեռք բերելու համար: Մարդիկ չգիտեն՝ ինչպես քաղաքականացնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում