Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ. Խաղողօրհնեք կամ Տօն Վերափոխման Սբ. Աստվածածնի

Ննջումն Աստվածածնի, Մարիամ Աստվածածնի երկինք փոխադրվելու հիշատակի օրն է, որ Հայ եկեղեցին տոնում է ս. Աստվածածին, Փոխում, Ննջում, Վերափոխում անունների ներքո: Հայ եկեղեցու հինգ Տաղավար տոներից է, կատարվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստ. 12–18-ը), ունի շաբաթապաս, նավակատիք և մեռելոց:

Մարիամ Աստվածածնի վերափոխման մասին Նոր կտակարանում հիշատակություններ չկան: Գոյություն ունի մի ավանդություն, ըստ որի, Հիսուսը համբարձվելուց առաջ, Ձիթենյաց լեռան վրա առաքյալներին պատվերներ տալիս՝ մորը խոստացել է տանել իր մոտ:

Ննջումն Աստվածամոր (նկարիչ՝ Ծերուն, Ավետարան, 1391, Ոստան)Քանի որ խաչելությունից առաջ Հիսուսը Հովհաննես առաքյալին էր ասել. «Ահա քո մայր: Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ» (Հովհ. 19.27), Տիրոջ համբարձումից հետո Աստվածամայրը տասնհինգ տարի ապրել է Հովհաննես առաքյալի խնամակալության ներքո և սպասել Որդու խոստումին: Ննջելուց հետո Աստվածամորն առաքյալները հուղարկավորել են Գեթսեմանիի պարտեզում, որտեղ, ինչպես ավանդությունն է վկայում, թաղումից հետո երեք օր անընդմեջ հրեշտակների օրհնության ու փառաբանության երգերն են հնչել: Բարդուղիմեոս առաքյալը, որ ներկա չի եղել հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ և իմանալով ս. Կույսի ննջումի մասին, ստիպել է առաքյալներին բացել գերեզմանը՝ գոնե Տիրամոր դեմքը տեսնելու և նրան վերջին հրաժեշտը տալու համար:

Սակայն, ի զարմանս առաքյալների, մարմինը գերեզմանում չեն գտել և հասկացել են, որ հրեշտակների երեքօրյա փառաբանության երգերը Աստվածածնի երկնային արքայության վերափոխմանն են վերաբերել, և որ Հիսուսը մորը չի թողել գերեզմանում, այլ, իր խոստման համաձայն, հարություն է տվել ու տարել իր մոտ: Այս ավանդության վրա հիմնվելով՝ եկեղեցու հայրերը հաստատել են ս. Աստվածածնի Վերափոխման տոնը:

Հայկական ավանդույթի համաձայն, Տիրամոր պատկերը տրվել է Բարդուղիմեոս առաքյալին, որն էլ այն բերել է Հայք: Սկզբում Անձևացիք գավառում (Դարբնաց քար կոչված վայրում) կառուցել են Ս. Աստվածածին եկեղեցին, ապա՝ կուսանոց և Հոգեաց վանքը, իսկ պատկերը դրվել է այնտեղ: Շուտով վանքն ու շրջապատը դարձել են ուխտավայր-սրբատեղի, ուր մարդիկ այցելել են պատկերի միջոցով բժշկվելու նպատակով: Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, բայց մնացել է տոնը և Աստվածածնի անունը կրող եկեղեցիներն ու վանքերն ուխտի գնալու սովորույթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում