Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Հայաստանը չի կարող շահել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներից»․ Վարդան Բոստանջյան

«Այն հայտարարությունը, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Հայաստանը կարող է շահել՝ ակնհայտորեն իրականության հետ որևէ աղերս չունի, այդպիսի հայտարարությունը մինչև անգամ վտանգավոր է, կարծեք թե հերթական անգամ ժամանակ են շահում՝ չգիտեմ ինչ նպատակով, պատճառներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Ըստ նրա՝ այն իրականության հետ կապ չի կարող ունենալ բազմաթիվ պատճառներով, պատճառներից մեկը նաև այն է, որ ՀՀ-ն շուկայական հարաբերությունների ձևավորման անցած ժամանակահատվածում, ըստ էության, միշտ ունեցել է արտադրության, հատկապես վերամշակող, արտահանմանը ուղղված սուբյեկտների սահմանափակում, ինչու չէ՝ դադարեցում, արտահանման համար պարզագույն հզորություններ մենք չունենք:

«Մտածել, թե արտադրությունը, արտահանումը կարող է հզորանալ՝ առնվազն լուրջ չէ, այստեղ այս պահին այդպիսի հնարավորություն չունենք, այն իներցիոն, երկարատև և շարունակական պրոցես է, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, երկարաժամկետ, հետևողական ծրագրեր են պետք, որը մինչև այս պահը չի եղել»,- ընդգծեց Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ ընդհանրապես և հատկապես վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանում չի եղել այնպիսի քաղաքականություն, որով ձեռնարկություններին, սուբյեկտներին հնարավորություն կտրվեր արտահանման պոտենցիալը զարգացնել, մեծացնել. «Քաղաքականության միակողմանիության պայմաններում որոշ ներկրողներ, ունենալով համապատասխան արտոնություններ՝ բնականաբար ոչ օրինական, ըստ էության հետապնդելով գերշահույթ՝ կարող են մինչև անգամ ներկրել այնպիսի արտադրանք, որը մենք կարող էինք արտադրել»:

Ըստ նրա՝ խոշորները հենց այնպես չեն ծլարձակել, նրանք պետական մեքենայի դեմ ոչինչ չէին կարող անել: «Պարզապես ակնհայտ է՝ այսօր վարվող քաղաքականությունը խոցելի է, մի կողմից՝ ունենում ենք, այսպես կոչված, խոշորներ, մյուս կողմից՝ մարդկանց բանակ է ստեղծվում, որպեսզի մեղքը խոշորների վրա դրվի: Սևեռվածությունը, ամողջ բարդությունը մի ուրիշ կողմ տեղափոխելու համար փնտրում և գտնում են սուբյեկտներ»,- նկատեց տնտեսագետը ՝ հիշեցնելով նաև խոշորների, օլիգարխների վերահսկողության մասին»: Ըստ նրա՝ սխալ տնտեսական քաղաքականության հետևանքներից են աշխատատեղերի բացակայությունը, արտագաղթը:

Վարդան Բոստանջյանը նաև ընդգծեց, որ ՌԴ դեմ պատժամիջոցների պարագայում մեզ համար ևս մարտահրավերները մեծանում են: «Այո, պետք շեշտադրումները փոխվեն, հատկապես՝ Ռուսաստանում, բայց ոչ միայն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ-ն տնտեսական, քաղաքական կապերով կապված է ՌԴ հետ, և այս պարագայում խոսել, որ մենք օգուտ ենք քաղելու՝ առնվազն լուրջ չէ, այդպիսի բան չի կարող լինել երբեք»,- եզրափակեց տնտեսագետը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում