Deem Communications ընկերությունը ներկայացնում է ամերիկյան Capital Cities խմբի վոկալիստ Սեպուհ Սիմոնեանի համերգային ծրագիրը առաջին անգամ Հայաստանում: Ծրագրի շրջանակներում Սեպուհը հանդես կգա և DJ set-ով, և ակուստիկ համերգներով:
Capital Cities-ն արդեն հասցրել է հանրաճանաչ դառնալ ամբողջ աշխարհում, ինչպես նան Հայաստանում: Ամերիկյան այս հայտնի խմբի «Safe and Sound» և «Kangaroo Court» երգերը դարձել են համաշխարհային հիթեր ե երկար ժամանակ առաջատար դիրք են գրավել միջազգային երգացանկերում: Խմբի մեներգիչ Սեպուհ Սիմոնեանը մեր հայրենակիցն է, ով այս տարի առաջին անգամ է ներկայացնում իր համերգային ծրագիրը Հայաստանում:
«Անհամբերությամբ էի սպասում Հայաստան այցելությանը, որովհետև Հայաստանն իմ հայրենիքն է: Վաղուց է չեմ եղել այստեղ ու շատ եմ կարոտել: Ուրախ եմ այստեղ հանդիսականին ներկայացնելու իմ ստեղծած երաժշտությունն ու հանդես գալու նաև հայաստանցի երաժիշտների հետ միասին», – ասում է Սեպուհը:
Իր համերգային ծրագրի շրջանակներում Սեպուհը համերգային երեք ծրագիր կներկայացնի: Օգոստոսի 15-ին նա DJ set կնվագի UPtown ակումբում, իսկ օգոստոսի 17-ին Սեցցո ակումբում և օգոստոսի 20-ին Գաֆեսճեան համերգասրահում հանդես կգա կենդանի ակուստիկ համերգնեյտվ: Եվ Մեցցո ակումբում, և Գաֆեսճեան համերգասրահում կայանալիք համերգներին Սեպուհին կմիանան հայտնի երաժիշտներ Ջիվան Գասպարյան կրտսերը, Նարեկր Բամբիռից և Սոսե Քեշիշյանն ԱՍՆ-ից: