Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մերձավորարևելյան բուռն իրադարձությունները վտանգում են նաև Հայաստանի անվտանգությունը

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը:

-Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Իրաքում, բուռն իրադարձություններ են՝ նոր նշանակումներ, նոր վարչապետի նշանակման առաջարկ արդեն արվեց: Վարչապետ Հայդար Ալ-Աբադի կամ Իբադի թեկնածությունն է առաջրկվել, օգոստոսի 19-ին խորհրդարանը պետք է հաստատի նրա թեկնածությունը: Ըստ ամենայնի կհաստատվի, անկախ նրանից, որ Ալ-Մալիքիի մեծամասնությունը խորհրդարանում կարծես Սահմանադրությամբ չպետք է թույլ տար թեկնածուի առաջադրում, բայց պարզվում է, այդ կուսակցության ներսում դժգոհություններ կան Ալ-Մալիքիից:

 –Դե բանը բանից անցել է: Իհարկե, Ալ-Մալիքիին փոխելը բավականին դժվար էր, որովհետև արտաքին մեծ աջակցություն ուներ: Տվյալ իրավիճակում Միացյալ Նահանգների ռազմական օգնությունը չափազանց ակտուալ է դառնում, ուստի այնպիսի մարդ պետք է լինի, որը կարողանա հետները խոսել: Մալիքին միշտ այդպիսի մարդ է եղել, ով կարողացել է Միացյալ Նահանգների հետ խոսել: Չնայած՝ Միացյալ Նահանգներում վերջին տարիներին դժգոհություն է եղել այն կապակցությամբ, որ Մալիքին չափից դուրս ռադիկալ քաղաքականություն է իրականացրել սուննիների նկատմամբ:

-Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ նոր թեկնածու Հայդար Ալ-Իբադին համաձայնեցված է դրսի հետ, որևէ խնդիր այդ կապակցությամբ չի կարող ծագել:

-Անշուշտ:

Նախ եկեք հասկանանք, թե որտեղից ծագեցին Ւրաքի և Շամի իսլամական պետության հետևորդները, որոնց դեմ կարծես Ասադն էր շատ հետևողականորեն պայքարում, և հիմա պայքարում է Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները:

-Սա հետաքրքիր պատմություն է և նման է մյուս բոլոր պատմություններին: Վերջիվերջո, «Ալ-Քաիդան» որտե՞ղ սարքեց՝ Աֆղանստանում, ինչի՞ համար սարքեց՝ պարզ նպատակներով՝ Խորհրդային միության դեմ պայքարելու համար և այլն, և այլն:

-Բայց այս կազմակերպության նպատակները և ծագման, ֆինանսավորման աղբյուրները կարծես թե այնքան էլ հստակ չեն:

 –Շատ հստակ են: Նախ որտեղից ծագեց. ծագեց որպես «Ալ-Քաիդայի» մի մաս, որն արդեն որպես քիչ թե շատ անկախ պետություն, կազմակերպություն, ձևավորվեց սիրիական իրադարձությունների հետ կապված և հենց այդ ժամանակ ալ- Բաղդադի վերելքը եղավ, որը ԻՇԻՊ-ի ղեկավարն է և որը հռչակվեց խալիֆ՝ բնականաբար ձեռք բերելով ինքնուրույնություն, ձեռք բերելով իր սեփական խնդիրները և նպատակները: Խալիֆայությունն ի՞նչ է: Մուհամեդ մարգարեն 631 թ. որ մահացավ, նա մարգարե էր, Ումայի ղեկավարն էր, և, ըստ սուննիների, ինքը ոչ մի հրահանգ չթողեց: Իրենից հետո ընտրվեց Աբուբաքրան: Շատ հետաքրքիր անուն է, որովհետև ալ-Բաղդադին էլ է Աբուբաքր: Ալ-Բաղդադին մի քանի անուններ ունի, բայց տիտղոսայինը Աբուբաքրն է: Եվ նրա տիտղոսը եղավ Աստծո առաքյալի խալիֆա, այսինքն՝ փոխարինող, նրա տեղը եկած: Սա նշանակում է, որ նա իր ձեռքը վերցնում է իշխանության ամբողջականությունը, որն ունի մարգարեն, բացի մի բանից: Մուհամեդ մարգարեն ուղղակի կապ էր Ալլահի և Ումայի, այսինքն՝ հավատացյալների համայնքի միջև: Սուննիների այդ խողովակը կտրվեց, շիաներինը չէր կարող կտրվել, այդ պատճառով իմամ հասկացությունը չափազանց կարևոր հասկացություն է: Այստեղ հավատի ֆորմուլաների լուրջ տարբերություն կա, ինչը դարձնում է անհաշտելի սուննիների և շիաների միջև ծագած խնդիրները: Խալիֆ հասկացությունը հոգևոր իշխանություն է:

Այսինքն՝ այստեղ տարածքների խնդիր չէ, այստեղ կրոնական ազդեցության և կրոնական արմատականության տարածման խնդիր է:

 –Այո, դրա համար Շամն ու Իրաքը դուրս եկան «Իսլամական պետություն» անվանումից, որի հոգևոր առաջնորդը խալիֆն է:

Հիմա ո՞վ կարող է շահագրգռված լինել, որ այս կազմակերպությունը այսքան մեծ…

 –Անցած անգամ, երբ խոսում էինք, ես ասացի, որ հիմա մենք գտնվում ենք չափազանց խարխուլ վիճակում, երբ որ հին աշխարհը վերջացել է: Հին աշխարհ նշանակում է հին ինֆորմացիոն համակարգ: Նոր աշխարհը դեռ չի կայունացել, չի ձևավորվել: Այդ պատճառով այն բոլոր քաղաքակրթական մեխանիզմները չեն աշխատում այսօր:

Այդ պատճառով հստակ ասել հասցեական, որ այստեղից, այս երկիրն է ֆինանսավորում՝ չենք կարող:

-Չէ, ինչ-որ բան կարող ենք ասել, որովհետև, այսօր էլ Ամազոնում ապրում են մարդիկ, ցեղեր, որոնք չգիտեն էլ, որ այսօրվա քաղաքակրթություն կա: Այդ հետքերը միշտ կան, իսկ հին քաղաքակրթությունը դեռ չի անցել, մենք դրա մեջ ենք ապրում: Մեր գիտակցությամբ, ինֆորմացիոն ձգտումներով ապագայում ենք, բայց մնացած բոլոր բաներում դեռ անցյալում ենք: Այսինքն՝ դա կարող ենք ասել, ուստի այս իրավիճակում, երբ որ գլոբալիզացումը իրականում գոյություն ունի: Գլոբը՝ այս մոլորակը, գնդիկը փոքր բան է և բացարձակ փոխկապակցության պայմաններում անհրաժեշտ է, որ լինի փոխկապակացված տնտեսություն, այսինքն՝ գլոբալ տնտեսություն, ինչը պահանջում է գլոբալ ենթակառուցվածքներ: Եվ այս գլոբալ ենթակառուցվածքների հետ կապված՝ բնականաբար, մրցակցություն: Եվ այն, ինչ հիմա է տեղի ունենում, մրցակցություն է, որովհետև կան մի քանի գլոբալ պրոյեկտներ: Կա հայտնի, որ բոլորը դրա մասին են խոսում՝ Միացյալ Նահանգներ գլոբալիզացիայի պրոյեկտը: Քիչ են խոսում, բայց գոնե խոսում են Չինաստանի գլոբալիզացիայի պրոյեկտի մասին: Ինչ-որ ակտիվ, դե մենք կողքն ենք, դրա համար մեզ շատ է հասնում, խոսվում է ռուսական գլոբալիզացիայի մասին: Եվ կա սուննիական, որտեղ շատ մրցակցային է դաշտը, որովհետև տարբեր գաղափարներ կան:

-Գալով Իրաք. ինչո՞ւ են եզդիները այսպիսի տոտալ ցեղասպանության ենթարկվում, որովհետև գրքի ժողովուրդ չեն:

 –Եզդիները մաշրիք են, այսինքն՝ իրենց տեսակետից եզդիները արևապաշտ են և Ալլահին ընկերներ են տալիս, իսկ Ղուրանի մեջ ուղղակի ասված է, որ չի կարելի: Բաղդադին հայտարարել է, որ Ղուրանիորոշսուրաներ, և դա իր մեծագույն սխալն է, և հատկապես մի քանի այաներ, որտեղ բավականին տոլերանտ վերաբերմունք է նշվում այլադավանների նկատմամբ, պիտի վերանայվեն: Ես հիշեցնեմ, որ Բաքր ալ-Բաղդադին շարիաթի դոկտոր է, այսինքն՝ գիտական աստիճան է ստացել իսլամական իրավունքի ոլորտում:

Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի այս գործողությունները որքանո՞վ հաջողությունների կհասնեն: Այսօր հայտնի դարձավ, որ Իրաքում, Քուրդիստանում Միացյալ Թագավորության օդուժը պետք է գործի դրվի:

Երկուսն էլ կդրվեն: Շատ հետաքրքիր են այդ գործողությունները: Երկուսն էլ խփում են միայն Իրաքում, Սիրիան չեն փխում: Ամերիկացիք չեն խփում, որպեսզի սիրիական բանակն ու «Հըզբոլահը» այնտեղ զբաղմունք ունենան, այսինքն՝ չեն ուզում սրանց գործը թեթևացնել: Բայց իրենք հարվածում են Իրաքում, որպեսզի նախ իշխանությունների վիճակը թեթևանա և վերջապես քրդերի: Առաջին ռմբակոծության հետևանքով եզդիների մի մասը դուրս պրծավ այդ ծուղակից: Եվ այդ գործողությունները նույն տրամաբանությամբ կշարունակվեն: Ինձ թվում է, որ որևէ լուրջ ռազմական միջամտության մասին խոսք գնալ չի կարող: Սկզբունքորեն դա պետք էլ չի այնտեղ, որովհետև որոշակի կոնսոլիդացման մեխանիզմներ պետք է ստեղծվեն, որպեսզի Իրաքում վերահսկողությունը նորից անցնի ԱՄՆ-ի կողմից ըմբռնումով ընկալվող ուժերի ձեռքը: Հասկանալի է, որ դրանք քրդերն են և այն աշխարհիկ առաջնորդներն են, որոնք կապահովեն շիա-սուննի լարվածությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում