Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ԵՄ-ն Հայաստանին եվրաինտեգրման նոր առաջարկ կներկայացնի հաջորդ տարի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

– Պարոն Զաքարյան, Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների մասին հայտարարություններ են արել միջազգային տարբեր կառույցներ, այդ թվում` ՆԱՏՕ-ն, սակայն որևէ կերպ դիրքորոշում չհայտնեց ՀԱՊԿ-ը: Ձեր կարծիքով` այդ կառույցն ինչո՞ւ որևէ արձագանք չտվեց, չէ՞ որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Կամ արդյո՞ք ՀՀ իշխանություններն ակնկալում էին, որ ՀԱՊԿ-ը որևէ կերպ կարձագանքի:

– Նախ` մենք ակնկալում էինք Մինսկի խմբի համանախագահ երկրների արձագանքը, և այդ արձագանքը եղավ: Այլ բան է, որ այդ արձագանքներում հավասարակշռությունը պահպանված էր, ինչը յուրաքանչյուր անգամ Ադրբեջանին հնարավորություն է տալիս շարունակել իր ռազմատենչ հռետորաբանությունն ու արկածախնդրությունը շփման գծում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ՀՀ-ն՝ որպես այդ կառույցի անդամ պետություն, բնականաբար իր անվտանգության խնդիրների շատ կարևոր բաղադրիչը կապում է այդ կառույցի շրջանակներում իր ռազմաքաղաքական գործունեության հետ: Բայց այդ սահմանային միջադեպերն այն սպառնալիքը չէին, որտեղ ՀԱՊԿ-ը կարող էր ներգրավված լինել: Իսկ ՌԴ-ն՝ որպես ՀԱՊԿ անդամ, միաժամանակ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, ոչ միայն արձագանքը, այլ նաև ակտիվ մասնակցությունն ու միջնորդական ջանքերը ներդրեց, և Սոչիում կազմակերպված հանդիպումն իր դրական ազդեցությունն ունեցավ տարածաշրջանում լարվածության որոշակի թուլացման համար:

– Բայց ՀԱՊԿ-ը կարող էր գոնե որևէ հայտարարություն անել: Չէ՞ որ Ադրբեջանը ոտնձգություն է կատարում իր անդամ երկրի սահմանների նկատմամբ:

– ՀՀ-ն բազմաթիվ միջազգային կառույցների անդամ է, և եթե ամեն անգամ այդ բոլոր կառույցներից ակնկալիք ունենանք, կարծում եմ` դա էլ արդյունավետ չի լինի: Կարևորն այն է, որ ՀԱՊԿ-ում ՀՀ մասնակցությունն իր կարևորագույն դերակատարությունն ունի ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանային անվտանգության համար, ինչը առավել արտահայտված է հայ-ռուսական համագործակցությամբ:

– Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն ծրագրերին՝ Մաքսային միությանը կամ Եվրասիական տնտեսական միությանը միանալու, ինչպես նաև մեր երկրում ՌԴ-ի ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարացման դեպքում ՀՀ իշխանություններն ու նաև Դուք անընդհատ բարձրաձայնում էիք, թե այդ քայլերն անում եք՝ մեր անվտանգության նկատառումներից ելնելով: Սակայն ադրբեջանական դիվերսիոն գործողությունները ցույց տվեցին, որ թե՛ ՌԴ-ն, թե՛ ՀԱՊԿ-ը այնքան էլ պատրաստ չեն օգնելու մեր երկրին:

– ՀՀ անվտանգության առաջին երաշխիքը ՀՀ բանակն է և ԼՂՀ պաշտպանության բանակի հետ միասին՝ հիմնական երաշխավորը հայկական պետությունների անվտանգության ապահովման համար: Ռազմաքաղաքական համագործակցությունը արտաքին քաղաքական գործունեության կարևորագույն բաղադրիչներից և Հայաստանի համար էական խնդիրներից մեկը, բնականաբար, ինչպես նախկինում, այսօր էլ և ապագայում ևս, կարծում եմ, պայմանավորված է լինելու նաև հայ-ռուսական համագործակցությամբ՝ հիմքում ունենալով ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական գործունեությունը: Եվ այս առումով տարածաշրջանում ոչինչ չի փոխվել, որ մենք հարցականներ դնենք այդ համագործակցության կողքին: Հակառակը, մենք տեսանք, որ ՌԴ-ն իր շահագրգռվածությունն ունի, որ Հարավային Կովկասում կայունությունը և խաղաղ զարգացումը շարունակեն հաստատուն լինել, բոլոր խնդիրներն ունենան միմիայն քաղաքական լուծում` միմիայն երկխոսությունների և բանակցությունների ճանապարհով:

– Եթե Ադրբեջանը նորից փորձի արդեն ավելի լայնամասշտաբ մարտական գործողություններ իրականացնել ՀՀ սահմաններին, ՀԱՊԿ-ը կամ ՌԴ-ն կօգնե՞ն մեր երկրին:

– Գոյություն ունի պայմանագիր, որտեղ գրված է այն, ինչ դուք ասացիք: Եվ այդ պայմանագիրն ուժի մեջ է ու գործում է ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների համար:

– Ինչո՞ւ այս դեպքում չգործեց:

– Պատերազմական լայնածավալ գործողություններ և պետության անմիջական անվտանգության խնդիրներ չեն առաջացել: Ընդամենը դիվերսիոն հետախուզական գործողություններ են եղել ՀՀ և ԼՂՀ սահմաններին, որոնք, ցավոք, հրադադարի ռեժիմի գործունեության 20 տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի տարբեր դրսևորումներով են եղել: Վերջինը՝ շատ ավելի ագրեսիվ մոտիվներով, բայց, ինչպես տեսնում եք, մեր պաշտպանության բանակը, լինելով լավագույն անվտանգության երաշխավորը, հստակ լուծում է իր առջև դրված խնդիրները: Եվ կարծում եմ, որ այս փուլում անգամ անհրաժեշտություն չի եղել, որ ներգրավված լինեն Կոլեկտիվ անվտանգության համակարգերը:

– Սոչիում կայացած Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո փորձագիտական կարծիքներ են հնչում, թե ՌԴ-ն ցանկանում է իր ազդեցության տակ պահել ԼՂՀ կարգավորման բանակցությունները: Հատկապես, որ ավելի վաղ այդ հանդիպումը փորձում էր կազմակերպել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչը որոշ փորձագետների կարծիքով` չկայացավ, քանի որ ՌԴ-ն խոչընդոտեց:

– Ինձ մոտ նման տպավորություն չկա, և պետք է ողջունել բոլոր միջնորդների ջանքերն ու նախաձեռնությունները, որոնք ունեն խաղաղ կարգավորման ապահովման նպատակ:

– Իսկ չե՞ք կարծում, որ Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միությանը ներգրավելու համար ՌԴ-ն շահարկում է ԼՂ հարցը:

– Ես չեմ բացառում, որ Մինսկի խմբի անդամ պետությունները ևս Հարավային Կովկասում ունեն իրենց շահերը, բայց մեր երկրի շահերն ամբողջությամբ տեղավորվում են այդ շահերի մեջ: Հետևաբար մենք այդ շահերին հետամուտ լինելով՝ պետք է կարողանանք նաև համահունչ լինել միջազգային զարգացումներին: Որտեղ մեր շահերին հակասություններ լինեն, մենք համապատասխան արձագանք ենք տալու այնպես, ինչպես արձագանքել ենք տարբեր իրավիճակներում:

– Արդյոք ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դնելու պահանջն է, որ խոչընդոտում է ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությանը:

– Ինչպես պատկան մարմինները և իրազեկ պաշտոնյաներն են պարբերաբար հայտարարում, Հայաստանի անդամակցության համար կարծես թե որևէ խոչընդոտ այլևս չկա: Գործընթացը գնում է իր բնականոն հունով, և մինչև այս տարվա ավարտ կհամարվենք ԵՏՄ անդամ:

– Եվրոպական տարբեր պաշտոնյաների կողմից պարբերաբար հայտարարություններ են հնչում, թե Հայաստանին եվրաինտեգրման նոր ձևաչափ կներկայացնեն: Եր՞բ է լինելու այդ նոր առաջարկը:

– Կարծում եմ, որ դա գործընթաց է, որն ավելի իրատեսական կլինի հաջորդ տարվա ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում