Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Սոչիի հանդիպումը բացարձակապես ոչինչ չփոխեց. պատերազմը շարունակվում է»

Եթե Ռուսաստանը խոստանա Ադրբեջանին վերադարձնել ԼՂ յոթ շրջանները, Ադրբեջանը կհամաձայնի ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական ձևաչափին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն՝ մեկնաբանելով Սոչիում կայացած եռանախագահների հանդիպման արդյունքներն ու ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման հնարավորությունը:

Նա նշեց, որ կա երկու հարթություն՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները և ԼՂ հակամարտության կարգավորումը: Ըստ նրա՝ առաջին դեպքում հարաբերությունները զարգանում են բավականին ակտիվ, վստահության մակարդակը բարձրանում է, քանի որ Պուտինն ամեն հնարավորություն օգտագործում է Ալիևին սիրաշահելու համար: Իսկ երկրորդ հարթությունը, նրա խոսքով, ԼՂ հակամարտության կարգավորումն է, որում որևէ բան չստացվեց, քանի որ Լավրովը նշեց, որ մանրամասները, որոնք ամենակարևոր հարցերն են, կարգավորված և համաձայնեցված չեն:

«Այսինքն՝ ինչպիսին որ եղել էր հակամարտությունը մինչ Սոչիի հանդիպումը, նույն մակարդակի էլ մնաց: Մեկ այլ հանգամանք կցանկանամ նշել, այն է՝ վերջին շրջանում ավելի են բարելավվել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ինչը չես ասի հայ-ռուսական հարաբերությունների մասին: Ադրբեջանն ընդունում է Ռուսաստանի հատուկ կարգավիճակը կարգավորման հարցում, իսկ Հայաստանն իրեն համարելով ՌԴ ռազմավարական գործընկեր՝ չի ընդունում ՌԴ հատուկ կարգավիճակը, ընդունում է Մադրիդյան սկզբունքները, իսկ, ինչպես երևում է, հայաստանցիները դրանք չեն ընդունում: Այնուհետև նա նշել էր, որ հակամարտության կարգավորման խոչընդոտ է այն, որ փաստաթուղթը տարբեր կերպ է ընկալվում Հայաստանում և Ադրբեջանում, իսկ եթե երկու երկրներում էլ փաստաթուղթը նույն կերպ մեկնաբանվեր, ապա հակամարտությունը կկարգավորվեր: Խոսում է, որ հանդիպման հիմքը Կազանի հանդիպումն էր, այնինչ երեք նախագահները Կազանի հանդիպումը հիմք չէին վերցրել: Արդյունքն այն էր, որ ոչ մի համաձայնություն ձեռք չբերվեց, և դա Ռուսաստանին նյարդայնացնում է:

Սոչիի հանդիպումից հետո գործընթացները զարգանալու են այս ուղղությամբ: Ադրբեջանի ծրագրերը չեն փոխվել, պատերազմը վերսկսվել է, այս օրերին ավելի ծանր զենք է կիրառվել երկու կողմերի կողմից: Միակ բանը, որը կարող է պատերազմը դադարեցնել, ԼՂ հակամարտության կարգավորումն է»,- ասաց փորձագետը՝ հավելելով, թե դեռ քննարկում են, փորձում հասկանալ՝ ինչ է պլանավորում Ռուսաստանը:

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը ծրագրում է Ադրբեջանին վերադարձնել օկուպացված հողերը, ապա Ադրբեջանը կողմ է հակամարտության կարգավորման ռուսական ձևաչափին, քանի որ Մինսկի խումբն իրեն սպառել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում