Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պետք է պահենք հոգևոր դաշտը, որպեսզի ֆիզիկականն էլ լինի ապահովված. Արցախի թեմի առաջնորդ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 – Սրբազան հայր, այս օրերին շփման գծի ողջ երկայնքով` Հայաստան-Ադրբեջան և Ղարաբաղ-Ադրբեջան սահմանների գրեթե բոլոր հատվածներում լարվածություն ունենք և հրադադարի խախտման դեպքեր, հասարակությունը սպասում է թարմ տեղեկությունների, թե երբ պետք է այս լարված իրավիճակը կանգ առնի: Որպես Արցախի թեմի առաջնորդ` գնահատեք այս աննախադեպ շրջանը, երբ փաստորեն 94 թվականից ի վեր աննախընթաց կրակահերթեր են, հրադադարի խախտման դեպքեր, երկկողմանի զոհեր: Ի՞նչ զգացողություն ունեք և ի՞նչ պատգամ ունեք:

 – Իհարկե, 20 տարվա ընթացքում սա իսկապես աննախադեպ էր, ամբողջ սահմանով մեկ: Մեր սահմաններ ներթափանցելու բազմաթիվ փորձեր արվեցին: Պետք է ասեմ, որ զինյալ ուժը իրեն պահեց գերազանց, արժանի հակահարված տվեց, իհարկե` երկկողմանի զոհեր ունենք, 6 զոհ ունենք` ցավոք սրտի, իրենք 51 զոհ ունեն, եթե ոչ ավելին, մեղավորը իրենք են, իրենք սկսեցին: Այս երեք օրերին մի քիչ համեմատաբար վիճակը հանգիստ է: Այսինքն` փորձ չարեցին ներխուժել, բայց ամեն օր խոշոր տրամաչափի զենքերից կրակում են թե՛ Արցախի սահմանում, թե՛ Հայաստանի, իսկ խոշոր տրամաչափից կրակելը, իհարկե, զինադադարի խախտում է: Որոնք են դրանց պատճառները: Իմ համեստ կարծիքով` կա երեք պատճառ: Առաջին` նրանք երկու զորամիավորումներ պատրաստեցին հատուկ ծառայության համար, ներխուժողների համար, որոնց մարզել են Թուրքիայի մարզիչներ:

 – Այսինքն` նրանք զինակոչիկնե՞ր չեն:

– Ո՛չ, նրանք ավելի տարիքով են, փորձառու, մարզված, և իրենք պետք է հաշվետվություն տային, քանի որ գումար են ծախսել, ապա ինչի են ունակ երկու խոշոր զորամիավորումները: Եվ դա ձախողվեց: Մեծ գումար են ծախսել, բայց հաջողության չհասան: Երկրորդ՝ փորձում են ստուգել մեր զինված ուժերի պատրաստ լինելը կամ զգոնությունը: Զգացին, որ մեր զինվորները պատրաստ են և փայլուն են պահում իրենց: Երրորդ՝ ես ենթադրում եմ, քանի որ Ուկրաինայի հարավ-արևելքում՝ Դոնեցկ-Լուգանսկում, արգելված զենքերով բնաջնջում են քաղաքներ և բնակչություն, Ադրբեջանն էլ ոգևորվել է և փորձում է դրանով ստուգել համաշխարհային հանրության կարծիքը: Ես կարծում եմ` այս երեք պատճառներն են:

 – Կարծես այդտեղ էլ մենք հաջողեցինք: Միջազգային հանրությունը զգուշացրեց, որ ելք, այլընտրանք չունի:

 – Մենք գիտենք, որ հանդիպում տեղի ունեցավ` Իլհամ Ալիև-Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան: Պետք է ասեմ, որ վիճակը իսկապես լարված է: Այստեղ կա մի բան. մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք խաղաղ պայմաններում, բանակցությունների միջոցով հարցերը քննարկել և լուծել, և մենք երբեք պատերազմ չենք սկսել և չենք էլ սկսի: Մենք չենք խախտի զինադադարի պայմանագիրը, ընդ որում` իրենք դեռ Հեյդար Ալիևի ժամանակ երկու անգամ խախտեցին՝ 93 և 94 թվականներին, բայց ցավոք սրտի, եթե մի օր իրենք մտքով անցկացնեն պատերազմ սկսել, մեզ կմնա մեկ բան` պաշտպանել մեր կյանքը, մեր սահմանները, մեր երկիրը: Մենք պետք է պատրաստ լինենք դրան` չկամենալով այդ: Պետք է ասեմ, որ ժողովրդի ոգին բավական բարձր է: Վերջերս բազմաթիվ կամավորներ գալիս և կամենում են գնալ և զինվորների կողքին կանգնել: Շատերը նեղանում են, եթե իրենց տեղ չենք տրամադրում: Այսինքն` կարող ենք 50 հոգու հրավիրել սահմանագիծ, բայց 300 հոգի դուրս է մնում: Այդ կամավոր հոսքը շատ մեծ է, նույնիսկ կանայք են կամենում գալ, որոնք ժամանակին մասնակցել են պատերազմին: Անձամբ վկա եղա մի քանի օր առաջ. 48 տարեկան կին էր, նախկին հրամանատարին ասում էր՝ ինչու ինձ չես կանչում, ես պատրաստ եմ: Այսինքն` ոգին բավական բարձր է:

 – Տագնապելու պատճառ, այսինքն, չկա. խաղաղ բնակչության մասին է խոսքը:

 – Մենք կարծես թե տագնապի զգացում չունենք, իհարկե, մտահոգված ենք, դե մենք սովոր ենք, որ իրենք հաճախ խախտում են, և դեպքեր լինում են: Այս անգամ կարճ ժամանակահատվածում կորուստներ շատ եղան, բայց տագնապի զգացում ոչ ոք չունի:

 – Մեր ուժերը տևական լարված պայքարի պատրա՞ստ են: Այսինքն` անկախ քաղաքական բանակցությունների ելքից, եթե մեզ պարտադրվի տևական այսպիսի լարված շրջան սահմաններում և Արցախում, մենք կկարողանա՞նք դիմակայել:

 – Բոլոր պայմաններում մենք պետք է հսկենք մեր սահմանները և ապահովենք մեր անվտանգությունը՝ լարված լինի, կիսալարված, թե մեղմ պայմաններում: Եվ այս գիտակցությունն ունեն բոլոր երիտասարդ զինվորականները: Պետք է խոստովանեմ սքանչելի երիտասարդ սերունդ ունենք:

 – Սրբազան, ինչպե՞ս է եկեղեցին շփման գծում երիտասարդների հետ աշխատանք տանում` հանդիպումնե՞ր եք ունենում, նրանց ոգևորում:

– Մենք այս տարի մեր թեմի հոգևորականներով և այն հոգևորականների հետ, որոնք կցված են բանակին, միասին երկու անգամ այս վեց ամսվա ընթացքում ամբողջ սահմանով շրջեցինք, օրհնեցինք բոլոր սրբանկյունները, օրհնեցինք զինվորներին, զրուցեցինք նրանց հետ: Հաճախ լինում ենք նաև խոշոր զորամասերում: Տարբեր արարողություններ ենք կատարում, զրուցում ենք, գոտեպնդում, բայց կարևորը, որ առաջին գիծ են այցելում, օրհնում են իրենց պատրաստած սուրբ անկյունները:

 – Սրբազան, հաշվի առնելով, որ Դուք Վազգեն վեհափառի կողմից Արցախյան պատերազմի առաջին շրջանում նշանակվեցիք Արցախի թեմի առաջնորդ, և այն ժամանակ լուրջ մտահոգություններ կային հոգևոր պատրաստվածության, հոգևոր անվտանգության առումով, տևական ժամանակ ունեիք մարդկանց զարթոնքի շնորհիվ այդ անվտանգությունը ապահովելու, մենք ի՞նչ պատրաստվածություն ունենք հոգևոր առումով, այսօր նաև այդ մասով պաշտպանված լինելու և դիմագրավելու այն փորձությունը, որը գուցե արդեն հասել է:

 – Գիտեք` այն ժամանակ Արցախում գրեթե 99 տոկոսը մկրտված չէր, գիտելիքներ չունեին, որովհետև 60 տարի չկար գործող ոչ մի եկեղեցի: Գիտելիք չունեին, բայց սրտի խորքում հավատք ունեին, մոմ էին վառում, մատաղ անում, գրականություն չկար, քահանա չկար, բայց սրտի խորքում ամեն մեկն իրեն քրիստոնյա էր համարում: Այսօր իրավիճակը ուրիշ է: Իհարկե, բազմաթիվ զինվորականներ, իշխանավորներ և հասարակ ժողովուրդը արդեն երբեմն աստվածաբանական վեճի են բռնվում մեզ հետ, մենք էլ դժվարանում ենք, քանի որ այդպիսի խորուն գիտելիքեր ունեն: Օժտված լինելով քրիստոնեական արժեքներով և գիտելիքներով` դա ավելի է զորացնում և՛ մեր բանակը, և՛ մեր ժողովրդին: Ավելի է բարձրացնում մեր բարոյաքրիստոնեական գիտակցությունը, որովհետև քրիստոնեությունը ի՞նչ է պահանջում` անսահման հայրենասիրություն, անսահման հավատք և կատարել բարի գործեր, որին մենք ազգովի պետք է պատրաստ լինենք, և համարում եմ, որ պատրաստ ենք, ինչպես որ եղել ենք նաև գիտելիք չունենալու ժամանակ:

Մենք որքան հնարավոր է պետք է պահենք հոգևոր դաշտը, որպեսզի ֆիզիկականն էլ լինի ապահովված, որովհետև մեկը մյուսի հետ կապված է:

 – Սրբազան Ձեր պատգամը մայր Հայաստանին, Սփյուռքին և Արցախին, որոնք, վստահ եմ, կարոտ են Ձեր խոսքին և Ձեր սրբազան պատգամին:

 – Մենք տագնապ չունենք, բնական է` երիտասարդներ են զոհվում, բայց մենք ամուր կանգնած ենք և ամեն ինչ պետք է անենք ապահովելու մեր անվտանգությունը և պետք է ամեն ինչ անենք, որ հայ ազգը լինի միաբան:

 – Այս մի քանի օրերի տագնապը կարծես միավորեց, միավորելու աննախադեպ ջանքեր գործադրվեցին:

 – Սա էլ չորորդ պատճառներից մեկն է, որ Ադրբեջանը փորձում էր: Նա կարծում էր, թե իբր Հայաստնում խլրտումներ կլինի, ժողովուրդը կհուսալքվի, կսկսվի արտագաղթ, բայց դա էլ ձախողվեց: Բարեբախտաբար, մեր ժողովուրդը գտնվեց իր բարձր մակարդակի վրա: Մեզ միշտ փրկել է և հաղթանակ է շնորհել մեր միաբանությունը, որը մեզ միշտ էլ անհրաժեշտ է: Ես միայն սրա կոչն եմ անում՝ լինենք միաբան, աղոթենք մեր խաղաղության և մեր անվտանգության համար: Մենք այլ ելք չունենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում