Thursday, 25 04 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին

«Մեր ռազմական գործիչներն էլ են հասկացել, որ այն ինչ տեղի ունեցավ պետք է դաս լինի»

Հրադադարի կնքումից ի վեր հուլիսի 26-ից մինչ օրս տեղի ունեցած դեպքերը աննախադեպ էին իրենց ծավալով և մարդկային կորուստներով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, քաղաքական փորձագետ Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օրերս ստեղծված աննախադեպ լարվածությանն ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նախկինում էլ էր խախտում զինադադարը: Դիվերսիոն խմբերի փորձեր միշտ են եղել՝ և՛ դիպուկահարներն էին աշխատում, և՛ կային մարդկային զոհեր:

«Ադրբեջանը այս վերջին տարիներին կիրառում է ռազմական դիանագիտություն և փորձելով պրոբլեմներ ստեղծել առաջին գծում, փորձում են ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա՝ հույս ունենալով, որ ինչ որ բան իրենք կարող են շահել բանակցային սեղանի շուրջ»:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Մինսկի խմբի առաջարկած ձևաչափին, որ ստատուս քվոն այլևս հնարավոր չէ պահպանել, Մ. Մայիլյանն արձագանքեց՝ ասելով. «Իմ կարծիքով՝ մեր հիմնական խնդիրը եղել և մնում է երկու հայկական պետությունների անվտանգության ապահովումը: Իրավիճակը ցույց տվեց, որ կան խոցելի տեղեր: Մեր ռազմական գործիչները հասկացել են, որ այն, ինչ տեղի է ունեցել, պետք է դաս լինի, և մենք պետք է դասեր քաղենք, որովհետև թշնամին միշտ փորձել է օգտագործել մեր թույլ տեղերը: Պետք է վերաիմաստավորել շատ բան, կան տարբեր առաջարկներ, որոնք պետք է ի մի բերվեն: Անվտանգության մակարդակը պետք է բարձրացվի: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք: Կարևորը ժողովրդի շատ ադեկվատ արձագանքն էր: Վերջին դեպքերը, ճիշտ է, աննախադեպ էին, բայց չի կարելի համեմատել 90-ական թվականների պատերազմի սկսման նախադրյալների հետ»:

Ըստ Մայիլյանի՝ Ադրբեջանը տեսավ, թե ինչպես է ժողովուրդը միավորվում վտանգի պայմաններում, և եթե ավելի լուրջ խնդիր լինի՝ ավելի լուրջ պատասխան է լինելու մեր հասարակության կողմից:

Մեր մեկ այլ հարցին՝ ինչո՞ւ ՀՀ-ն չդիմեց ՀԱՊԿ-ին՝ արձագանքելու ստեղծված լարված իրավիճակին՝ այն դեպքում, երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշման աջակիցները որոշումն արդարացնում էին անվտանգության լրջագույն խնդիրներով, ընդհուպ մինչև նշելով, որ մեծ ռազմական ավանտյուրա է չեզոքացվել, ամրապնդվել են անվտանգության երաշխիքները, Մայիլյանը պատասխանեց, որ վերջին դեպքերը ցույց տվեցին՝ մենք պատրաստ ենք դիմակայելու այդ մարտահրավերներին: Այս դեպքերը ապացույց են, որ թեկուզ Ադրբեջանը մեծ ծախսեր է անում բանակի համար, բայց մենք այդ բալանսը կարողացել ենք պահել և կարողանում ենք ադեկվատ պատասխան տալ:

Նա նաև նշեց՝ թեև մենք այդքան մեծ գումարներ չենք ծախսում, բայց ունենք հնարավորություն. դա նաև Ռուսաստանի կողմից տրամադրված զենք-զինամթերքն էր: «Ռուսաստանը մի կողմից՝ զենք-զինամթերք է վաճառում Ադրբեջանին, մյուս կողմից՝ տրամադրում է կամ ներքին գներով վաճառում Հայաստանին և նաև զբաղվում է կարգավորմամբ և Մինսկի խմբի համանախագահն է»,- ասաց Մայիլյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Մադրիդյան սկզբունքների հիշատակմանը՝ մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները միշտ չէ, որ լավ են եղել: Բայց, ըստ նրա, կան խոստովանություններ ԱՄՆ նախկին դեպարտամենտի քարտուղարի կողմից և ռուսական կողմից, որ ղարաբաղյան խնդիրը այն խնդիրն է, որտեղ իրենք միշտ կարողացել են ընդհանուր եզրեր գտնել:

«Շատ հարցերում իրենք կարող են թշնամի լինել, բայց մյուս կողմից՝ այս խնդիրի շուրջ կարողացել են հենց 94 թվականի բուդապեշտյան գագաթնաժողովից հետո միասնական դիրքերից հանդես գալ: Մինսկի խումբը տարիների ընթացքում իր վրա լրացուցիչ դեր է վերցրել»,- նկատեց փորձագետը:

 

Մասիս Մայիլյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում