Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Այսօր Երևանում զենքով պտտվող հաբրգածները վստահ եղեք՝ պատերազմ չեն գնա». հրամանատար Մ. Սարգսյան

«Սա կարելի է համարել նախապատերազմական փուլ, վստահ եմ՝ այս ամենն ի վերջո վերաճելու է պատերազմի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Շենգավիթ» ջոկատի հրամանատար Մանուկ Սարգսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի հետ պատերազմը ժամանակի խնդիր է:

«Ուղղակի հակասություն կա. մի կողմից՝ չէի ուզի, որ պատերազմ սկսվեր՝ անմեղ զոհեր չունենալու համար, սակայն քանի որ անխուսափելի է, ես կնախընտրեի, որ պատերազմը սկսվեր օր առաջ. քանի դեռ մեր սերունդը՝ կռված տղերքը, կան, պետք է ամեն ինչով մասնակցենք, օգնենք: Բնականաբար, պատերազմը մենք կտանենք, կլինի մեր ուսերին, և վստահեցնում եմ՝ հաղթանակած դուրս կգանք: Դրա համար սպասում եմ, որ շուտ սկսվի»,- հստակեցրեց հրամանատարը:

Նրա խոսքով՝ այսօր մենք ունենք մարտունակ բանակ, հզոր տեխնիկա, բայց այն օգտագործում են պատանիները, և պատերազմի դեպքում, բնականաբար, զոհեր կլինեն. «Իսկ ովքե՞ր են զոհվում՝ մեր երեխաները, որդիները, իսկ ավելի ճիշտ չի՞ լինի, որ պատերազմի դեպքում զոհվի ոչ թե զինվորը, որը դեռ կյանքում շատ անելիք ունի, այլ առաջին գիծ գնա արդեն պատերազմի բովով անցած ազատամարտիկը»,- ընդգծեց Մ. Սարգսյանը:

Ըստ նրա՝ ցանկացած դեպքում մեր բանակը ապացուցել է իր հզորությունը. մարտունակ է, պատրաստ է դիմադրել և հակառակորդին կրկնակի կորուստներ պատճառել. «Մեր զինվորներին ասում եմ՝ անհրաժեշտության դեպքում թող մի սուտկա, 24 ժամ դիմանան, լինելու ենք ոչ թե նրանց հետ կամ մեջ, այլ նրանցից առաջ, իսկ 24 ժամն էլ անհրաժեշտ է՝ հավաքվելու համար»,- նկատեց ազատամարտիկը: Նա տեղեկացրեց, որ այս պահին իրենց ասվել է՝ դեռ դրա անհրաժեշտությունը չկա:

Մանուկ Սարգսյանի խոսքով՝ ինչպես 90-ականներին, հիմա էլ Ադրբեջանը հետ է շպրտվելու, պարտվելու է. «Իրենց լոզունգը կրկին դառնալու է այն ժամանակվա լոզունգը՝ Բաքուն մեր հարազատ քաղաքն ա, չենք հանձնի: Եթե ուզում են, խնդրենք՝ կարանք վերականգնենք իրենց համար նույն պատմությունները: Մենք սովոր ենք նաև իրենց տեխնիկայով, իրենց փամփուշտներով իրենց դեմ կռվել, դրանով արդեն կռվել ենք, գնալուց մենք ունեցել ենք քիչ զենք, հետո իրենցից վերցրել ենք ու կռվել: Մոնթեն՝ լավագույն օրինակը. չէր թողնում տանկ խփեինք, ասում էր՝ դա մերն ա, վերցնելու ենք»,- մանրամասնեց Մ. Սարգսյանը:

Ազատամարտիկի խոսքով՝ մերոնք միշտ պայքարել են, պայքարում են հանուն հայրենիքի, հիմա էլ պատրաստ են հայրենիքի սահմանները վերականգնել, իսկ վարձկանները մարտի դաշտից փախուստի են դիմում, ուստի Ադրբեջանը դատապարտված է պարտության:

Հրամանատարը նաև նկատեց, որ առհասարակ չէր ցանկանա՝ գործը հասներ պատերազմին, խաղաղապահ զորքեր բերվեին. «Խաղաղապահ զորքերին ես դեմ եմ, ելնելով հայոց պատմությունից՝ բացատրեմ, թե ինչու. 18 թ.-ից այս կողմ կոնկրետ Ղարսը քանի անգամ գրավվեց, հետ տրվեց, հայ կամավորների հետ ռուսսկան բանակը մտնում գրավում էր, հետո հետ էր տրվում, հետ էին քաշվում, նորից հայերը կոտորվում էին: Կամ, օրինակ, 90-ականներին ում դեմ էինք մենք կռվում Գետաշենում, ում դեմ՝ սովետական բանակ դնենք անունը, բայց մեկ ա՝ ռուսների դեմ էր: Ելնելով սրանցից՝ դեմ եմ ռուսական խաղաղապահ զորքերին»,- մանրամասնեց հրամանատարը՝ հավելելով, որ Վլադիմիր Պուտինը լինի, կամ մեկ ուրիշ անձ՝ անելու է այն, ինչ պահանջում է ռուսական շահը, իսկ մեր շահը մե՛նք պետք է պահենք՝ մի կողմ դնելով անգամ ներքին անարդարությունները՝ ինչու է մեկը հարստանում, մյուսին չեն նայում. «Կամ խի պիտի էսօր Երևանում զենքը վրաները ֆռռան, կրակեն, պատերազմի դեպքում հավատացեք՝ իրանք չեն լինելու, վստահ եղեք՝ էն տղերքը, որ խելոք, հանգիստ իրանց համար ման են գալիս, զգույշ են լինում, որ էդ հաբրգածներին հանկարծ ռաստ չգան, հենց նրանք են կռվելու»,- նկատեց Մ. Սարգսյանը՝ հորդորելով բոլորին չշփոթել պետություն, պետականություն, հայրենիք և իշխանություն ասվածները: «Գոյություն ունեն սրբություններ՝ մեր հայրենիքը, մեր ազգը, որոնք պահել ա պետք»,- եզրափակեց նա:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում