Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սոչին և նրա հետևանքները

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում Սոչիի նախագահական եռակողմ հանդիպումից հետո տեղեկատվությունը բավական սուղ է: Հանդիպման բովանդակության մասին չկա գրեթե ոչինչ, մասնակիցների արարողակարգային ելույթներից և հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, որն էլ, ըստ էության, առանձնապես հարուստ չէ տեղեկատվությամբ, և միակ հստակ ու կոնկրետ հանգամանքը այն է, որ պայմանավորվածություն կա մշակել միջադեպերի հետաքննության մեխանիզմ:

Կարող ենք վստահաբար ասել, որ նման մեխանիզմ չի մշակվելու, և մենք գործ ունենք ընդամենը հայտարարության հետ, որպեսզի գոնե մի կոնկրետ հանգամանք հանդիպման շրջանակում արձանագրված լինի: Իհարկե, կոնկրետ կարող է լինել նաև սահմանում միջադեպերի դադարեցումը, լարվածության նվազումը: Ընդհանրապես, հասարակական ընկալումներում սա պետք է լիներ հանդիպման բուն արդյունքը: Այսինքն՝ հասարակությունները սպասում էին հրադադարի վերականգնմանը, որպեսզի նոր զոհեր չլինեն:

Այս կապակցությամբ ոչ մի հայտարարություն չի հնչել, որ նախագահները պայմանավորվել են հարգել հրադադարը: Սակայն մեծ է հավանականությունը, որ լարվածության անկում կլինի, քանի որ սա արդեն ուղղակիորեն կապված է հանդիպման, իսկ դա էլ իր հերթին նշանակում է Պուտինի դեմքի հետ: Եթե լարվածությունը շարունակվի ինչպես միշտ, ապա Պուտինի համար հանդիպումը կարելի է տապալված համարել: Իսկ եթե նկատի առնենք և այն, որ այս հանդիպումը ՌԴ նախագահի համար շատ կարևոր է ընդհանուր աշխարհաքաղաքական կոնտեքստում սեփական քաղաքական-դիվանագիտական կենսունակության և ազդեցիկության ապացույց որպես, ապա սահմանային լարվածության նվազումը այն նվազագույն արդյունքն է, որը Պուտինի համար շատ կարևոր պետք է լիներ Սոչիի հանդիպման ընթացքում:

Որոշակի դատողություններ այս կապակցությամբ կարող ենք անել նաև Սերժ Սարգսյանի հետհանդիպումային հարցազրույցից, որ նա տվեց «Արմնյուզ» հեռուստաընկերությանը: Սա ընդհանուր առմամբ ինքնավստահ տոնայնությամբ հարցազրույց էր: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը հարցազրույց կտար ու կասեր, թե ամեն ինչ որքան վատ է: Սակայն նա կարող էր այդ հարցազրույցը չտալ, ինչը կնշանակեր, որ Սոչիում իրադարձությունները նրա համար այնքան էլ ցանկալի հունով չեն ընթացել:

Կարող է նաև հարցազրույցն ունենալ, այսպես ասած, շղարշի էֆեկտ տեսականում, սակայն գործնականում սա քիչ հավանական է, քանի որ միևնույն է՝ իրադարձությունները շատ արագ են ծավալվում, և «քամիները» շղարշներն արագ են թռցնում, բացում: Այնպես որ, ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանի «ինքնավստահությունը» որոշակիորեն հիմնավոր է, առավել ևս եթե նկատի ունենանք հանդիպման մեկնարկին Պուտինի հայտարարությունը, թե ուրախ է, որ Ալիևը համարում է, որ խաղաղ կարգավորում է անհրաժեշտ:

Սակայն այստեղ, իհարկե, խնդիրը Սերժ Սարգսյանի ամրությունն ու դիվանագիտական հաղթանակը չէ, այլ Պուտինի համար լարվածության նվազման կարևորությունը՝ որպես սեփական ազդեցիկության ու կենսունակության վկայություն, որպես վկայություն, որ Կովկասում ինքն է տանտերը: Սակայն ընդհանուր առմամբ սա խոսում է, իհարկե, վտանգավոր նախադեպի մասին՝ այն առումով, որ եթե Ռուսաստանը կարողանում է խաղաղություն հաստատել, ապա պատերազմ էլ կհաստատի, եթե պետք լինի:

Իսկ պետք կլինի, թե ոչ՝ դժվար է միջնաժամկետ կանխատեսման ենթարկել, քանի որ աշխարհում իրադարձությունները բավական դինամիկ են, և Ռուսաստանի աշխարհաքաղաքական անհրաժեշտությունների կոնտեքստում Ղարաբաղի խնդրի նշանակությունը կարճաժամկետ և միջնաժամկետ առումով կարող է դինամիկ փոփոխությունների ենթարկվել: Այս տեսանկյունից, Սերժ Սարգսյանի հեռուստահարցազրույցի ինքնավստահության հիմքերը այնքան էլ ամուր չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում