Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Հայաստանն ավելի կարևոր է դառնում Արևմուտքի համար. Կայծ Մինասյան

Հայաստանն ավելի ու ավելի է կարևորվում Արևմուտքի համար. Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առկա լարվածությանն ու Սոչիում նախատեսվող հանդիպումներին:

Նա հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկի հիման վրա ԼՂ հակամարտող կողմերի նախագահները՝ Սարգսյանն ու Ալիևը, պետք է հանդիպեին հոկտեմբեր ամսին: Նրա հավաստիացմամբ՝ անկախ Սոչիում նախատեսվող հանդիպումներից, հոկտեմբերյան հանդիպումն ուժի մեջ է, և Արևմուտքը հետևողական է լինելու այդ հանդիպումը կազմակերպելու հարցում:

Ֆրանսաբնակ փորձագետն ասաց, որ Ղարաբաղյան հակամարտությունը ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխնախագահների միջև խնդիր է դարձել, այսինքն՝ Ռուսաստանն այնպիսի քաղաքականություն է վարել, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը սրվի այնքան, որպեսզի ինքը նախաձեռնի նման հանդիպում: Ըստ Կայծ Մինասյանի՝ Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանն իրեն է պատկանում, այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխնախագահներին ուզում է ցույց տալ իր առավելությունն ու առաջնորդությունը։ Պուտինն այնքան վատ հեղինակություն է ձևավորել միջազգային հանրության աչքում, որ այսօր փորձում է ԼՂ հակամարտությունում միջնորդական ջանքերի շնորհիվ ցույց տալ, որ խաղաղություն է փորձում հաստատել: Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ այս ամենն արվում է նաև այն պատճառով, որ Ռուսաստանը ցանկանում է խաղաղապահ ուժեր տեղակայել Ղարաբաղում:

«Պուտինն առանձին-առանձին հանդիպումներ պետք է ունենա Ալիևի ու Սարգսյանի հետ, նախատեսվում է նաև եռակողմ հանդիպում: Եթե հանդիպման արդյունքում այս իրավիճակը շարունակվի, կհասկանանք, թե ինչ Պուտինն ասաց Ալիևին: Արևմուտքը, իմանալով, որ Ռուսաստանը խաղ է խաղում, փորձում է շարունակել իր ներկայությունն ընդգծել այս հակամարտությունում և ասել, որ հոկտեմբերի հանդիպումը ուժի մեջ է տակավին, որ Ղարաբաղի գործընթացը միայն Ռուսաստանին չի պատկանում: Դրա համար է, որ Ուորլիքը իր թվիթերյան էջում հայտարարեց, թե շնորհավորում է Պուտինին նրա նախաձեռնության համար. դա դիվանագիտական խոսք էր՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ հետևում են այդ գործընթացին: Պիեռ Անդրին ևս գնաց ԱՄՆ համանախագահի հետ հանդիպելու ԱՄՆ-ում, բայց չգնաց Մոսկվա, այսինքն՝ համաշխարհային համակարգի մեջ այսօր ռազմաքաղաքական նոր զարգացումներ ենք տեսնում:

Ռուսները լավ հարաբերություններ չունեն Արևմուտքի հետ և ուզում են ցույց տալ, որ ունեն միջոցներ տապալելու, չեզոքացենլու Արևմուտքին Կովկասում: Բայց ֆրանսիացիներն ու ամերիկացիները միամիտ չեն, ու ամեն ինչ պետք է անեն, որպեսզի գոնե դիվանագիտական մակարդակով իրենց ներկայությունը ցույց տան: Ռուսները, իմանալով, որ կա արևմտյան նախաձեռնություն, ցանկացան խփել այդ գործընթացին, չեն ցանկանում, որ Արևմուտքը շատ միջամտի ու նախաձեռնություններով հանդես գա:

Այս հանդիպումը կարելի է համեմատել 2008 թ. Մայն Դորֆի հետ: 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանի հեղինակությունը շատ թույլ էր միջազգային համայնքի աչքում։ Երեք ամիս հետո Մեդվեդևը նախաձեռնեց հանդիպում, և առաջին անգամն էր, որ երեք նախագահները՝ Ալիևը-Սարգսյանը միացյալ հայտարարություն ստորագրեցին, դա առաջին քայլն էր, որ գործընթացը փորձեցին բացել Մինսկի խմբի գործընթացում: Այսօր նույնն է տեղի ունենում Ուկրաինայի դեպքերի ֆոնին. Պուտինը նախաձեռնում է հանդիպում երկու պատճառով՝ ցույց տալու համար, որ խաղաղություն է տարածում, և երկրորդ պատճառը՝ որ նոր գործընթաց սկսի Մինսկի խմբում: Կարևոր է, որ ադրբեջանցիներն ու ռուսները օբյեկտիվորեն նույն շահերն ունեն: Ուզում են քանդել Մինսկի ֆորմատը, ուզում են տկարացնել այդ ֆորմատը:

Հայերը Մինսկի խմբի կարիքն ունեն, Արևմուտքն էլ կարիքն ունի, քանի որ դա լծակ է, որ իր ներկայությունը պահպանվի տարածաշրջանում: Հոկտեմբերին հանդիպումը կկայանա: Արևմուտքն ուզում է ցույց տալ, որ իրենք էլ կարող են նախաձեռնություն վերցնել, և միայն Ռուսաստանը չէ»,- ասաց Կայծ Մինասյանը:

Վերջինիս համոզմամբ, այս լարված փուլում Հայաստանն ավելի կկարևորվի Արևմուտքի համար, քանի որ Արևմուտքի համար չափազանց կարևոր են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում պրոյեկտները, որոնք ռազմական գործողությունների դեպքում կարող են հայտնվել հայկական զինուժի թիրախում և մեծ վնասներ պատճառել արևմտյան հսկայածավալ ներդրումներին:

«Զարմանալի չէ, որ Դավիթ Տոնոյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: Նա հանդիպում ունեցավ Պենտագոնի պաշտոնյաների հետ: Կարելի է ասել, որ դիվանագիտական առումով Հայաստանն ավելի ու ավելի կարևոր է դառնում Արևմուտքի համար»,- նշեց Կայծ Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում