Tuesday, 16 04 2024
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Գլոբալ պատերազմ չի լինի, բայց խաղաղության ձգտողը պետք է պատրաստ լինի պատերազմի». գեներալ-լեյտենանտ Ա. Փայտյան

Վերստին առաջնորդվելով՝ «Աստված մեզ հետ է, և օրհնյալ է մեր ուղին» կարգախոսով «Նժդեհ» աշխարհազորը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում կանգնել Հայոց բանակի կողքին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հրամանատար, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը նկատեց՝ թեև գլոբալ պատերազմ չի լինելու, բայց կա մի ասացվածք, որն իր մեջ ունի դարերի պատմություն և իմաստնություն՝ նա, ով ձգտում է խաղաղության, ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի պատերազմի:

«Իրավիճակի մասին բոլորս ենք տեղյակ, վերջին օրերին հաճախակի են դարձել Ադրբեջանի ոտնձգությունները, և բնականաբար, այսօր մեր հայկական բանակը իր անցած ճանապարհով ունի այնպիսի պատրաստվածություն, որ մենք հուզվելու, անհանգստանալու կարիք չունենք, հակառակորդի վերջին ոտնձգություններից հետո ևս մեկ անգամ համոզվեցինք, որ իրականում Հայոց բանակը իր պատրաստվածության, կազմակերպվածության, մարտունակության առումով գտնվում է բարձր մակարդակի վրա և այսօր պատրաստ է իր հայրենիքը ևս մեկ անգամ պաշտպանելու, ադրբեջանցիներին ևս մեկ անգամ ապացուցելու, որ հայոց միտքը, զենքը անկործանելի է: Այն ճանապարհը, որ հերոսացման ճանապարհ է, որը մեր տղաները անցել են, ունի իմաստ, բովանդակություն և հարկ եղած դեպքում կունենա շարունակություն»,- ասաց գեներալ-լեյտենանտը՝ հավելելով, որ ազատամարտիկները միշտ կլինեն հայ զինվորի կողքին, ավելին՝ կուղղորդեն առաջին գծում:

«Մեր ժողովրդի գենետիկ հատկությունների մեջ կա մի անկործան հատկանիշ՝ վտանգի ժամանակ բոլորս միատեղվում ենք, դառնում ենք բռունցք և կարողանում ենք մեր ճանապարհը հարթել: Դա դարերով է ապացուցված, այսօր նույնպես իրողությունն այնպիսին է, որ բոլորս ականատես ենք, որ բազմաթիվ ջոկատների հրամանատարներ անհրաժեշտության դեպքում պատրաստ են հերոսացման ճանապարհը ևս մեկ անգամ անցնել»,- ասաց Ա. Փայտյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը լավ գիտակցում է, որ կկրկնվեն այն նույն տարիները, և Ադրբեջանը հենց նույն իրավիճակում կհայտնվի, ուստի փորձում է դժվարացնել բանակցությունների ընթացքը, որպեսզի չունենա խաղաղ հանգուցալուծում, և հետո միայն, եթե պատրաստ լինի կամ ուժերի վրա հույս ունենա, կփորձի այլ գործողությունների դիմել. «Այսօրվա երևույթները չեն կարող ունենալ հանգուցալուծում, հատկապես մեր նախագահի, իշխանությունների մոտեցումներին տեղյակ ենք՝ միակ ձգտումը խաղաղ ճանապարհով հարցի լուծում ունենալն է, մենք պատերազմ երբևիցե չենք ցանկացել, այսօր էլ չենք ցանկանում, բայց հարկ եղած դեպքում մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է կանգնելու իր հայրենիքի պաշտպանության համար»,- ընդգծեց գեներալը՝ ավելացնելով, որ մեր զինվորների վերջին օրերին ցուցաբերած սխրագործություններից հետո հակառակորդը ևս հասկանում է՝ բացի անիմաստ ջղաձգումներից, ուրիշ ոչինչ չի կարող անել, ընդ որում՝ ջղաձգումները մեծամասամբ ի վնաս հենց Ադրբեջանի են:

«Մենք գիտենք իրենց զոհերի թվաքանակի մասին, մենք, իրեն ընդունելով հակառակորդ, ինչ-որ տեղ ուզում ենք հասկացնել, որ այդպիսի քայլերով հարցի լուծման չի կարող հասնել»,- մանրամասնեց Ա. Փայտյանը:

Ըստ նրա՝ Ղարաբաղյան ազատամարտը ինքնին իր մեջ ունի հզոր իմաստ, որը հետևյալն է՝ մենք երբևիցե հող չենք գրավել, մենք ազատագրել ենք մեր հայրենիքի մի մասը, և ադրբեջանցի զինվորը, բնականաբար, այդ մասին տեղյակ է: «Ինչքան էլ իրենց մամուլը ապատեղեկատվություն պրոպագանդի, միևնույն է՝ աշխարհը, բոլորը գիտեն, որ դրանք հայկական հողեր են, Հայաստանի մի մասն են կազմում, մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, և հետևություն իրենց համար՝ ոտնձգություն են կատարում մեր հայրենիքի նկատմամբ, ուստի պիտի հասկանան և անիմաստ ոտնձգությունները դադարեցնեն, ոտնձգություն կատարող զինվորը երբևիցե չի կարող սխրագործություն կատարել»,- եզրափակեց հրամանատարը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում