«Նշանածիս ուզում եմ ասել՝ արխային լինի, մենք մեզ շատ լավ ենք զգում, ստեղ մեզ լավ են վերաբերվում, ինքներս մեր մասին մտածում ենք ու անպայման կվերադառնանք տուն առողջ»,- «Առաջին լրատվականի» միջոցով Հյուսիսային հատվածում գտնվող զորմասերից մեկի սահմանապահ կրտսեր սերժանտ Էմին Գաբրիելյանը իր խոսքը փոխանցեց նշանածին՝ հավելելով, որ սահմանային լարվածությունը իրենց չի ընկճում. «Ծառայությունը մեր կատարում ենք շատ զգոն, աչալուրջ, պատրաստված ենք շատ լավ, հակառակորդին ևս չափից դուրս լավ ճանաչում ենք»,- մանրամասնեց զինծառայողը: Ըստ նրա՝ հակառակորդի գործողությունները և սանձարձակությունները մեր սահմանապահները միշտ լռեցնում են, ուստի հասարակությունը պիտի վստահի իր զինծառայողներին, որդիներին, որոնք հայրենիքի պաշտպանության սուրբ գործն են կատարում:
Մանրամասները՝ տեսանյութում։