Thursday, 18 04 2024
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը

«Ու մեկ ա, կրելու ենք էս կռիվը». ազատամարտիկներ

«Խուճապի խնդիր կա, մեր ընկեր տղաները զոհվեցին, որ մենք խուճապի չմատնվենք, որ ավելի լավ բանակ ունենանք։ Փառք Աստծո, մենք բանակ ունենք, փառք Աստծո, մեր զինվորները կարողացան պատասխան տալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը: Փոխարենը, նրա խոսքերով, չստացված մարդկանց կամուֆլյաժներ են հագցնում, հասցնում դիրքեր:

«Իհարկե, մեծ ցավ էին զոհերը։ Մեր տղերքն էլ զոհվեցին, գուցե մեր բախտը չի բերել, որ չենք զոհվել, բայց խուճապի մատնվելու կարիք վստահաբար չկա։ Իսկ ինչ վերաբերում է լայնածավալ կռվին, Հայաստանի իշխանություններն ավազակ են, և եթե լայնածավալ կռիվ լինի, առաջին հերթին այս իշխանություններին առաջն անել է պետք և ռազմի դաշտ տանել: Եվ մենք դա ձեզ խոստանում ենք»,- ասաց Սուրեն Սարգսյանը՝ հավելելով, որ եթե բանը հասնի դրան, ապա բոլոր կամուֆլյաժ հագած տղերքը պետք է գնանք առաջին գիծ և կռվեն:

«Արդյոք նրանք իրենց կուտակած հարստությունը կներդնե՞ն բանակի մեջ» հարցին նա պատասխանեց. «Ո՞ր գողն է իր ունեցվածքը տվել, խիստ կասկածում եմ, բայց բոլոր նրանք, ովքեր թալանել են, այդ թալանը չեն վայելելու, դա վստահաբար: Բայց այստեղ ուրիշ խնդիր կա. մեզ պետք է մտահոգի, թե ինչո՞ւ մինչև այսօր բանակում գիտական ներուժի ներդրում չեն արել, սա լուրջ պակաս է, և պատասխանատուները պետք է պատժվեն: Եվ այսօր մենք կունենայինք ավելի անվտանգ զինվոր: Եթե չգիտեմ՝ դա որքան պետք է արժենար, իսկ այսօր կարող է այս պաշտոնյաների գրպանից հինգ միլիոն ընկնի, նրանք գլխի չընկնեն, որ կորցնել են»:

Ձևականություններով, ըստ նրա, պետք չէ բանակին խանգարել. Մարտակերտում, սահմաններում կան տղերք, որ առաջին օրից մասնակցել են պատերազմին, նրանք նորից դիրքերում են՝ մեր զինվորի կողքին:

«Եվ այսպես աղմուկ մի հանենք, թե ամենքս մի թվանք վերցնենք, գնանք, էլ ինչո՞ւ էինք մենք պետություն ստեղծում, որ ինչ-որ թվաքներ պետք հավաքեինք գնայինք։ Եթե կարիքը կհասնի մեզ, մենք, բնականաբար, տեղում կլինենք: Մնացած բոլորը կապիկությունների շարքից են, պետք չէ ոչ հոխորտալ, ոչ ասել, ընդամենը պետք է հավուր պատշաճի վերահսկողություն սահմանել, որպեսզի մեր բանակն ավելի հզորանա, որ «ատկատներ» բանակում չլինեն, որպեսզի այդ սենսորային պաշտպանությունը ապահովվի»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Իշխանությունների դեմ պայքարը չի ավարտվել։ Ըստ նրա՝ այս իշխանություններին պետք է մեկ ժամ առաջ երկրից վռնդել, բայց ոչ թե օտար երկիր, այլ Կոշի գաղութ:

Շատերը, նրա խոսքերով, մոռացել են հայրենիքն էլ, մայրենիքն էլ, սկզբունքն էլ։ Փողը, իշխանությունը այս մարդկանց կերավ, կան հանցախմբեր, որոնցով պետք է զբաղվել:

Ազատամարտիկների դաշինքի խորհրդի կազմով մյուս շաբաթ ասուլիս կհրավիրեն, կտեղեկացնեն առաջիկա անելիքների մասին: Այս ապօրինությունների դեմ պայքարը շարունակվում է:

«Եկեք բանակին չխանգարենք ավելորդ սուտ ոգևորությամբ, սուտ վարչապետեր և քաղաքական կուսակցություններ, մի՛ գնացեք դիրքեր, սպեկուլյացիա մի՛ արեք, դա ձեզ չի օգնի։ Եթե դուք քաղաքական ուժ եք, բարի եղեք լրջորեն զբաղվել քաղաքականությամբ և այս ապիկարներին ճանապարհ դրեք»,- ասաց նա:

«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի մարտիկ Էդվարդ Ներսիսյանը, «Առաջին լրատվական»-ին ցույց տալով իրենց գնդի զոհվածների նկարները, նշեց. «Մարտական ընկերները մեկը մեկից թանկ ու անգնահատելի գանձ են, այսօր հողը սրբացել է հենց իրենց աճյուններով: Իսկ ում համար օտար է այս հողը, ինքը կարող է՝ առհասարակ ռադ լինի էս հողից, ով սա իր համար ցեխի տեղ է դրել»:

«Ինքը գիտի, թե սպիտակ հալներիս պետք է գնանք պաշտպանենք իր կարողությունը, ղալաթ ա արել ինքը, մենք իրեն չենք պաշտպանելու, մենք մեր հողն ենք պաշտպանելու,- ասաց նա՝ վստահ նշելով,- տո, ավելի բեթար էլ կպայքարենք, մենք ավելի բեթար էլ կպայքարենք, մենք էն վախտ էլ կարայինք լավ պայքարեինք, Բաքուն էլ լցնենինք Կասպից ծովը: Աստված չանի, պատերազմ սկսվի։ Իհարկե, սա արդեն ավտոմատի կռիվ չի լինելու, ոչ մեկը չգիտի՝ իրեն ինչ ճակատագիր է սպասվում: Ինձ հետաքրքրում է իշխանության պահած պոնչիկ ուտող բալեքից կգա՞ն սահմանները պաշտպանեն, ամենակարողը իրենք են, միլիոններ իրենք ունեն, տարածքներ իրենք ունեն, ամեն տեղ փոս են փորում, սուպերմարկետ սարքում:

Ձեր հողին պարտաճանաչ ծառայեք, պարտաճանաչ ձեր հողը պաշտպանեք, սրիկանե՛ր, ոչ թե մենակ կամուֆլյաժ հագնեք՝ գնաք նկարվեք ու գաք: Կգա օրը՝ պատասխան եք տալու սաղ ձեր արածների համար, ու մեկ ա, կրելու ենք էս կռիվը»,- հավելեց նա:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում