Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Ռուս-վրացական պատերազմից 6 տարի անց․ Ռուսաստանն ավելի մեծ թափով է ապակայունացնում Ղարաբաղն ու Ուկրաինան

Ռուսաստանի և Վրաստանի միջև ծագած հանկարծակի պատերազմից 6 տարի է անցել: Պատերազմ, որն էականորեն փոխեց Հարավային Կովկասի տարածաշրջանային լանդշաֆտը՝ միևնույն ժամանակ փոխելով աշխարհի հայացքը տարածաշրջանի ուղղությամբ: Ռուս-վրացական պատերազմը պատճառ հանդիսացավ, որ Ռուսաստանը ճանաչի Վրաստանից առանձնացած երկու տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ինչը հանգեցրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու վրացական նկրտումների փլուզմանը և Մոսկվայի ու Թբիլիսիի միջև լարվածության ահագնացմանը:

Չնայած այս ամենին՝ Վրաստանը չհրաժարվեց իր եվրոպական նկրտումներից՝ ստորագրեց Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Ռուս-վրացական պատերազմից վեց տարի անց Ռուսաստանը շարունակում է նույն քաղաքականությունը տարածաշրջանում և մասնավորապես՝ հետխորհրդային տարածաշրջանում՝ չհաշտվելով հետխորհրդային երկրների՝ եվրոպական արժեհամակարգին ինտեգրվելու ինքնիշխան որոշման հետ: Խոսքն Ուկրաինայի մասին է, և ըստ էության Ուկրաինան դարձավ Արևմուտքի և Ռուսաստանի բախման թատերաբեմը:

Վերհիշելով վեց տարի առաջ Վրաստանում տեղի ունեցած ողբերգությունը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, վրաստանցի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն ասաց, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատահականորեն հայտնվեց ռուսական թակարդում. Սաակաշվիլին կամ պետք է պատասխաներ ռուսական կողմից կրակոցներին, որոնց թիրախում վրացական գյուղերն էին, կամ համակերպվեր այն մտքի հետ, որ պետք է միայնակ մնա արդեն հունից դուրս եկած վրացական հասարակության հետ:

Ըստ նրա՝ երբ այսօր խոսվում է պատերազմի պատճառների հետաքննության մասին, ապա, իհարկե, պատասխանատվության ենթարկել մեկ նախագահին՝ բավարար չէ, քանի որ այստեղ, այս պատերազմի համար պետք է պատասխանատվության կանչվեն թե զինվորականներ, թե քաղաքացիականներ, թե իշխանությունների ներկայացուցիչներ, առաջին հերթին՝ Վրաստանում ՌԴ դեսպանատունը: Ցինցաձեի որակմամբ՝ ՌԴ-ն, իհարկե, ամրապնդեց իր ռազմավարական դիրքերը տարածաշրջանում:

«Նկատի ունեմ ոչ միայն Վրաստանը, այլև ողջ տարածաշրջանը: Այսօր մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ մի քանի լեռ այն կողմ ունենք Ռուսաստանի հետ սահման: Իրավիճակը դրամատիկ է այս իմաստով՝ փախստականներ (50 հազար մարդ փախստական է դարձել), կորսված տարածքներ, այնպես որ՝ քաղաքականության մեջ սխալները պատժելի են:

Պատմությունը ցույց է տալիս, որ այն, ինչ կորսված է պատերազմի ժամանակ, չի կարող վերականգնվել խաղաղ եղանակներով: Սա աքսիոմ է: Մեկ այլ աքսիոմ է հետևյալը, որ ներկայումս պատերազմի միջոցով անհնար է վերադարձնել կորցրածը, հիմա Վրաստանին մնում է պատերազմել ոչ միայն օսերի հետ, աբխազների, այլև ռուսների հետ, իսկ սա արդեն այլ դասավորություն է»,- մեկնաբանեց Սոսո Ցինցաձեն:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարվածությանը՝ Սոսո Ցինցաձեն ասաց, որ դրանք երկաթբետոնե կոզրեր են Մոսկվայի ձեռքում: «Եթե մեկ րոպե պատկերացնենք, որ հակամարտությունը արդեն չեզոքացված է, Բաքուն ու Երևանը հաստատել են լավ հարաբերություններ, և ԼՂ-ում մարդիկ խաղաղ են ապրում, ապա այնտեղ ո՞ւմ են պետք ռուսական զինվորները՝ ոչ մեկին, ո՞ւմ է պետք ռուսական ռազմական ներկայությունը՝ ոչ մեկին: Ուստի ՌԴ-ն շահագրգիռ է, որ իր օգնության անհրաժեշտությունը անընդհատ լինի:

Հայաստանը ստիպված է գնալ լուրջ զիջումների, ՀՀ ընդդիմությունը սկսել է բարձրաձայն խոսել այն մասին, որ ՄՄ-ն, ՀԱՊԿ-ը Հայաստանին տանում են հեռու Եվրոպայից, հնարավորինս հեռու, այնինչ Եվրոպային մոտենալը շատ է պետք Հայաստանին՝ ավելի, քան Վրաստանին»,- ասաց Ցինցաձեն՝ հավելելով, որ եթե Ռուսաստանը կարող է մարսել Վրաստանում, Լեռնային Ղարաբաղում անկայունությունը, ապա Ուկրաինան կարող է կանգնել Ռուսաստանի կոկորդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում