Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Երկրապահ Տարոն Մարգարյանը չպատասխանեց՝ պատերազմի դեպքում կմեկնի՞ ռազմաճակատ, թե՞ ոչ

Երկրապահի վարչության անդամ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր խուսափեց պատասխանել «Առաջին լրատվական»-ի հարցերին, որոնք վերաբերում էին այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությանը:

Մենք մասնավորապես ուզում էինք պարզել, թե ինչպես է գնահատում երկրապահ քաղաքապետը ստեղծված վիճակը, արդյոք հակամարտության սրման դեպքում պատրաստվո՞ւմ է զենք վերցնել և առաջին գիծ մեկնել: Ընդհանրապես՝ զենք բռնել գիտի՞, թե՞ ոչ, քանի որ հայտնի է՝ նա խուսափել է բանակում ծառայելուց և համալրում է դասալիք ՀՀԿ-ականների շարքերը: Ուզում էինք նաև պարզել, թե ինչպես էր օրերս իրեն զգում քաղաքապետը զինվորական համազգեստով:

Տարոն Մարգարյանն անտեսելով մեր հարցերը՝ հայտարարեց, որ ինքն արդեն իսկ անդրադարձել է այդ հարցերին: Մեր դիտարկմանը, թե մենք այլ հարցեր ունենք, և դրանց չպատասխանելը նշանակո՞ւմ է, որ քաղաքապետը, ով նաև Երկրապահի անդամ է, խուսափում է խոսել շփման գծում ստեղծված վիճակից: Նա նկատեց. «Ես չեմ խուսափում, ես այդ հարցերին պատասխանել եմ, բարի եղեք տեսեք»:

Փաստորեն քաղաքապետի լիազորությունները սահմանափակվում են քաղաքում մի քանի ծաղիկ «շիթիլելով» և խաղաղ պայմաններում կամուֆլյաժով ցուցադրական դիրքեր այցելելով: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ այս օրերին, երբ սահմանին կանգնած զինվորն ամենժամյա կրակահերթի տակ է, նույն Տարոն Մարգարյանը «կամուֆլյաժ» չի հագնում և չի բարձրանում դիրքեր: Բայց դա քաղաքապետի համար արդեն շատ բարդ կլինի, քանի որ անգամ ստեղծված վիճակի մասին երկու հոդաբաշխ նախադասություն կազմելն է բարդ նրա համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում