«Նախագահների հանդիպում է կայանալու, կամ չի կայանալու Ռուսաստանի նախագահի հովանավորությամբ, ով աշխարհի կողմից մերժվում է որպես պատերազմի հրձիգ: Նրան արդեն տրվում են գրեթե Հիտլերին համարժեք որակումներ. այդտեղից որևէ դրական ակնկալիք ունենալ չի կարելի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Սոչիում կայանալիք Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ նախագահների հնարավոր հանդիպմանը՝ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ապա հավելեց, որ եթե մինչև վերջերս կասկածողներ կային, կարծես թե վերջին շրջանում այլևս այլ կարծիք չկա. բոլորը համոզված են, որ այս վիճակը ձեռնտու է Ռուսաստանին, և փորձում է այն պահպանել:
«Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղություն չի կարելի ակնկալել»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: