Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Ղարաբաղյան հակամարտության ներկայիս լարվածությունը ձեռնտու է Մոսկվային. Սաբինա Ֆրեյզեր

Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ Մոսկվան միջազգային հանրությանը ցույց է տալիս Հարավային Կովկասում պատերազմ կամ խաղաղություն հաստատելու իր կարողությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ղարաբաղյան հակամարտության և Կովկասի հարցերով փորձագետ, ամերիկյան հեղինակավոր Atlantic Council հետազոտական հաստատության ավագ գիտաշխատող Սաբին Ֆրեյզերը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մոլեգնող լարվածությանը, ռուսական միջնորդական ջանքերին ու պատերազմի վերսկսման հնարավորությանը:

Նա նշեց, որ հուլիսի 31-ից էթնիկ ադրբեջանցիների ու հայերի միջև բախումների հետևանքով ամենաքիչը 18 սպանված զինվորների փաստն աշխարհին հիշեցնում է, որ Արևելյան Ուկրաինան նախկին ԽՍՀՄ տարածքի միակ հակամարտությունը չէ։ 1994 թ. հաստատված հրադադարից հետո ամենաթեժ բախումը ԼՂ հակամարտության գոտում ցույց է տալիս, որ լայնամասշտաբ պատերազմն իրապես հնարավոր է, բայցև ապահովում է Ռուսաստանին հնարավորությամբ քայլ իրականացնել և առանցքային միջնորդի դերակատարություն ստանձնել: Այսպիսով, ըստ նրա, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները օգոստոսի 8-9-ը հրավիրվել են Սոչի բանակցությունների համար, որտեղ Մոսկվան գուցե հաջողի կողմերից հրադադարի իրենց հանձնառությունները վերահաստատելու հարցում: Նա մասնավորապես ընդգծեց, որ վերջին բախումները քննադատվեցին միջազգային հանրության կողմից՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, ԵՄ-ի, ԵԱԿ Մինսկի խմբի կողմից, բայց ՌԴ ղեկավարությունն ամենաարագն արձագանքեց:

«Յուրաքանչյուր տարի հայ-ադրբեջանական սահմանին կամ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սպանվում են շուրջ 30 խաղաղ քաղաքացիներ կամ զինծառայողներ: Բայց սպանությունները ավելի հաճախ դիպուկահարի կրակոցի կամ ականի պայթյունի հետևանքով էին լինում: Սակայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում ուղարկել են դիվերսիոն խմբեր դեպի խրամատներ, ինչը շատ ավելի նման է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կիրառվող մեթոդներին:

ՀՀ ԱԳ նախարարը մեղադրեց պաշտոնական Բաքվին հերթական արկածախնդրության մեջ, որը նպատակ ունի թուլացնելու բանակցային գործընթացը: Միևնույն ժամանակ, կողմերի միջև բանակցությունները, որոնք համակարգվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, չեն գրանցում որևէ առաջընթաց՝ սկսած դեռևս 2009 թվականից: Հիասթափված լինելով առաջընթացի բացակայությունից, ծանրաբեռնված 600 հազար տեղահանվածներով և իր տարածքի 14% օկուպացիայով՝ Ադրբեջանը նախորդ տարվանից հայտարարում է, որ բանակցությունները հիմնականում սառեցված են: Ուկրաինական իրադարձություններն էլ ավելի են խորացնում անհուսության զգացումը»,- մեկնաբանեց Սաբինա Ֆրեյզերը՝ շարունակելով, որ Ղրիմում Ռուսաստանի գործողությունը նշանավորում է երկու հիմնարար սկզբունք, որի շուրջ գուցե և Ադրբեջանը, և Հայաստանը համաձայնություն գան՝ ուժի չկիրառում և տարածքային ամբողջականություն։ Թեև Ադրբեջանը ՄԱԿ-ի ԳԱ-ում դեմ քվեարկեց Ռուսաստանին Ղրիմի հարցով, ակնկալում էր, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ամուր կկանգնեն Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին, որից հետո կկարողանան Արևմուտքին հիշեցնել, որ 1993 թվականից ՄԱԿ ԱԽ-ում կա ԼՂ-ին վերաբերող 4 բանաձև, որոնք պետք է իրագործվեն:

Բայց հիմա, վերլուծաբանի համոզմամբ, Բաքվում շատերն ամենաքիչը հիասթափված են ԵՄ-ի ու ԱՄՆ-ի անգործությամբ և դա դիտարկում են որպես հերթական օրինակն այն բանի, որ Արևմուտքը չի կարողանում ապահովել, երաշխավորել տարածքային ամբողջականության սկզբունքը, որը նրանք պահանջում են պահպանել: Ֆրեյզերի դիտարկումներով՝ Ղրիմում Բուդապեշտյան մեմորանդումի խախտումն ավելի քիչ հավանական է դարձնում, որ Հայաստանը կընդունի նմանատիպ երաշխիքներ օկուպացված տարածքների հետ փոխանակման տարբերակով, մյուս կողմից Ղրիմն Ադրբեջանին ցույց տվեց, թե կորցրած տարածքները ետ վերադարձնելու համար ինչպես կարող է սկսել արագ ռազմական գործողություն միջազգային հանրության սահմանափակ դիմադրությամբ:

Մասնավորապես անդրադառնալով ՌԴ քաղաքականությանը՝ Սաբինա Ֆրեյզերն ասաց, որ Ռուսաստանը, առաջնորդվելով իր ազգայնական կայսերապաշտական արտաքին քաղաքականությամբ, քիչ հավանական է, որ ցանկանա կարգավորել ԼՂ հակամարտությունը, որն ապահովում է իր առանցքային դերակատարությունը տարածաշրջանում՝ Կովկասը «պաշտպանելով» արևմտյան հետաքրքրությունների համար բաց և ազատ տարանցման երթուղի դառնալու հնարավորությունից:

«Միևնույն ժամանակ, արձակուրդային այս ժամանակահատվածում բախումները կարող են ձեռնտու լինել Մոսկվային: Եթե զոհերը շատանան, ապա Արևելյան Ուկրաինայից բոլորի ուշադրությունը կփոխադրվի այստեղ, իսկ Արևելյան Ուկրաինան, մասնավորապես Դոնեցկը շրջապատված է ուկրաինական զորքերով: Մոսկվան շատ արագ հանդես եկավ հայտարարությամբ և նշանակեց Սոչիի հանդիպումը:

2008 թ. աշնանը, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, նախագահ Մեդվեդևը ստանձնեց հայ-ադրբեջանական բանակցությունները ղեկավարելու պատասխանատվությունը և մասնակիորեն հաջողեց նաև Ռուսաստանի ազդեցությունը վերահաստատելու հարցում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ Մոսկվան միջազգային հանրությանը ցույց է տալիս Հարավային Կովկասում պատերազմ կամ խաղաղություն հաստատելու իր կարողությունը»,- վերլուծեց Սաբինա Ֆրեյզերը: Վերջինս նաև ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարված իրավիճակն անհանգստացնող է ոչ միայն թեժ բախումների պատճառով, քանի որ, նրա համոզմամբ, խաղաղության հաստատման նույնիսկ այս փոքր ջանքերը խորապես վտանգված են:

«Ադրբեջանում ապրիլ ամսին անմիջապես Թուրքիայից վտարվելուց հետո ձերբակալվեց լրագրող, վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը՝ մեղադրվելով Հայաստանի օգտին լրտեսության մեջ: Հետո վերջին շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական երկխոսությունն առաջ մղող Լեյլա և Արիֆ Յունուսները ձերբակալվեցին, Լեյլայի դեպքում նույնիսկ հաշվի չառնվեց նրա առողջական վիճակը: Միջազգային դատապարտումն այս ամենին հաջորդեց արագ ու բավական ծավալուն, թեև դրանք չեն ազդում Բաքվի իշխանությունների վրա արագորեն: Մարդու իրավունքների մեկ այլ հայտնի ակտիվիստ՝ Ռասուլ Ջաֆարովը, ձերբակալվեց նախորդ շաբաթ: Փետրվարին նոր օրենք ընդունվեց հասարակական կազմակերպությունների վերաբերյալ, որը տեղական հասարակական կազմակերպությանը պարտավորեցնում է համաձայնություն ստանալ յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրի մեկնարկի համար: Հայաստանի դեպքում ՀԿ-ների դեմ թշնամանքն այսքան խոր չէ, բայց երկիրը, ինչպես երբևէ, կախյալ է Ռուսաստանից և ապահովագրված չէ քաղաքացիական հասարակության հետապնդումից»,- ասաց նա ՝ եզրափակելով իր խոսքը հետևյալով, որ օգոստոսի քամիները բորբոքում են Հարավային Կովկասի լարվածությունը, և այս տարի պայմանները լայնամասշտաբ պատերազմի վերսկսկման համար շատ ավելի նպաստավոր են, քան երբևէ՝ սկսած 1990-ականներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում