Thursday, 25 04 2024
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է

«Քաղաքական ղեկավարության մոտ կա լուրջ գիտակցում, որ այս վիճակում մենք զարգացում չենք ունենա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

 – Պարոն Ղազարյան, Ամերիկայի և Եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ինչ բացասական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա:

– Այդ պատժամիջոցները միջազգային նորմերով շատ խիստ են, բայց նոր գործիք են, և դժվար է ասել, թե հենց ռուսական տնտեսության վրա ինչ արձագանք կունենան: Այն, որ ռուսական ֆինանսաբանկային համակարգը, հատկապես արտահանող արդյունաբերությունը, մետալուրգիան, ռազմական արդյունաբերությունը, որի որոշ բաղադրիչներ գալիս են Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, որոշակի կորուստներ կունենան, դա փաստ է: Բայց թե Հայաստանի վրա որքան կլինի դրա ազդեցությունը, ժամանակը ցույց կտա: Մենք պետք է պատրաստ լինենք նույնիսկ ամենաբացասականին: Բայց քանի որ մեր արտահանումը ռուսական շուկա մեզ համար մեծ, իրենց համար փոքր է, չեմ կարծում, որ զգալի վնասներ կրենք: Պարզապես մեր գործարարությունը, մեր մենեջմենթը պետք է պատրաստ լինի ճկուն արձագանքելու: Օրինակ` ՌԴ-ի հետ արտահանումն անել ռուբլով, ոչ թե դոլարով կամ եվրոյով, քանի որ նման դեպքում ռուբլին ավելի կառավարելի կլինի ներքին շուկաներում: Այսօր Եվրասիական տնտեսական միասնական շուկայում ռուբլով փոխադարձ վճարումների համակարգի թարմացման մասին են խոսում: Մեզ համար կարևոր է, և մենք ուշադրությամբ հետևում ենք, որովհետև միջազգային շուկան շատ փոխկապակցված է: Նույնիսկ մեր փոքր շուկան Եվրոպայի և ՌԴ-ի հետ հարաբերություններում զգայուն է: Եվ որքան շուտ այդ լարվածությունը թուլանա, այնքան մենք կունենանք քիչ բացասական ազդեցություն:

– Ձեր կարծիքով` ՀՀ կառավարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, որ կարողանա մեղմել հնարավոր բացասական հետևանքները:

 – Ավելի շատ տեղեկատվություն ստանալ ՌԴ-ից, բանակցություններ վարել, փորձել միասնական մեղմող բարձիկների համակարգեր մշակել: Բայց չպետք է գերագնահատենք մեր դերը, և քանի որ ՌԴ շուկայում մենք փոքր տեղ ունենք, բացասական ազդեցությունն էլ քիչ է լինելու: Հակառակը` մենք ՌԴ ենք արտահանում հիմնականում մթերք, վերամշակված գյուղմթերք, պտուղ-բանջարեղեն, խմիչքներ: Իսկ այսօր ՌԴ-ն հակադարձ պատժամիջոցներ է կիրառում ուկրաինական և մոլդովական ապրանքների վրա: Այսինքն` մեզ համար շուկայում ընդլայնվելու տեղ է բացվում, և եթե մենք լավ աշխատենք, ճիշտ կազմակերպվենք և ժամանակին արձագանքենք, այդ երկրների ցավը կդառնա հաջողության նախադուռ մեզ համար:

– Այս պահին Հայաստանն ունի՞ այդ հնարավորությունը, արտադրանքը, որ գրավի ՌԴ-ում Մոլդովայի և Ուկրաինայի բաց թողած շուկան:

– Դա կախված է մեր ձեռնարկությունների կազմակերպվածությունից: Ժամանակին մենք այդ շանսը լավ չօգտագործեցինք, երբ վրացական պտուղ-բանջարեղենը, գինին և հանքային ջուրը ՌԴ շուկայում արգելվեց: Ինձ թվում է, որ այսօր մեր գործարարներն ավելի ճկուն են, այդ էտապներն անցել են և իրենց գործընկերների հետ պետք է մեծացնեն պայմանագրային ծավալները:

 – Հայաստանը հսկայական շուկա կարող է ունենալ նաև անմիջական հարևան Իրանում: Ինչո՞ւ չենք օգտագործում այդ հնարավորությունը:

– Մենք Իրանի հետ շուկա չունենք: Իրանը մեծ տնտեսություն է, 75 միլիոնից ավելի բնակչություն ունի, բայց փակ տնտեսություն է: Իրանը տարբեր մեխանիզմներով իր շուկան փակում է և միայն փորձում է խրախուսել տեղական արտադրությունը, ինքնաբավ լինել: Մենք, ըստ էության, Իրան արտահանում չունենք` բացի շատ քիչ քանակության մեքենասարքավորումներից, ժամանակին հաստոցներ էինք տանում: Մեր նախագահները, վարչապետները, նախարարները միշտ էլ բանակցությունների ժամանակ խոսում են, Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, բայց իրենց համակարգն այդպիսին է, նրանց շուկան փակ է: Նրանք ասում են, եթե ուզում եք մեր շուկայում ծավալվել, հայ-իրանական համատեղ ձեռնարկություն ստեղծենք: Հակառակ պայմաններում, երբ մենք մտնում ենք նրանց շուկա, մեր ապրանքների ինքնարժեքը բարձր է լինում: Կարծես թե չի արգելել, բայց այնպիսի պայմաններ է ստեղծել, որ մրցունակ չես լինում և չես գնում այդ շուկա: Երբ Իրանը կբացվի աշխարհի առաջ, կժողովրդավարացնի իր տնտեսությունը, այն ժամանակ կունենանք շատ լավ, մոտիկ, մի քանի հարյուր դոլարով այնտեղ հասնող բեռնատար, և կդիվերսիֆիկացնենք մեր արտահանումը:

 – Արևմուտքը եթե պատժամիջոցներ է կիրառում ՌԴ-ի նկատմամբ, կարծես թե փոխարենը մեղմացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Այդպիսով այդ երկիրը կարող է բացել իր տնտեսությունը:

– Թե ինչ կլինի Իրանի հանդեպ, դա դեռ հարց է, բանակցություններ են ընթանում: Պատժամիջոցների թուլացման որոշակի միտումներ կան, բայց ավարտուն որոշումներ դեռ չկան: Մերձավոր Արևելքում շատ դինամիկ է փոխվում թե՛ քաղաքական կոնյունկտուրան, թե՛ շահերը, թե՛ իրավիճակը: Դժվար է ասել, թե ինչ կլինի: Մենք շատ շահագրգիռ ենք, որ Իրանի նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և այդ երկիրը դառնա համաշխարհային տնտեսության լիարժեք անդամ: Նույնիսկ եթե մենք այդ շուկա արտահանում չանենք, տարանցիկ երկիր կդառնանք, նրանք մեզ մոտ ներդրող կդառնան:

– ՌԴ-ն ու Իրանը նախօրեին տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համաձայնագրեր են կնքել: ՌԴ-ն մտադիր է Իրանից նավթամթերք, գորգ, գյուղատնտեսական ապրանք ներմուծել, փոխարենն արտահանել մեքենասարքավորումներ: Նշվում է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության մասին:

– Միշտ էլ ՌԴ-ն փորձել է Իրանի հետ ավելի մեծ ծավալներ ապահովել, բայց դա ավելի շատ արել է Թուրքիայի, քան թե այդ երկրի հետ: Թուրքական տնտեսությունն ավելի ճկուն ու բաց է եղել:

 – Այժմ այդ երկու երկրներն ընդհանուր խնդիր ունեն՝ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում երկուսի նկատմամբ: Միգուցե դա առիթ հանդիսանա, և այդ երկրներն ավելի սերտ համագործակցեն: Եվ այդ համագործակցության մեջ ներառվի նաև մեր երկիրը:

 – Մեր բոլոր հարևանները, այդ թվում` Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, նաև վերապահումներով Թուրքիան, որքան ինտեգրված լինեն համաշխարհային տնտեսությանը, որքան նրանց մոտ տնտեսական զարգացումներն աշխույժ լինեն, այդքան այդ իրավիճակը մեզ շահեկան է: Այդքան մենք ունենում ենք շուկաներ, պոտենցիալ ներդրողներ և դառնում ենք տարանցիկ ծառայություններ մատուցող երկիր:

 – Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսական զարգացումները վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում: Ճիշտ է, 4 ամիսը քիչ է արդյունքները գնահատելու համար, բայց բավական է հասկանալու համար, թե ինչ զարգացումներ կարող են լինել: Վարչապետը հավասար պայմաններ ստեղծելու մասին խոստում տվեց:

 – Վարչապետի քաղաքական հայտարարությունները կարծես թե սկսում են կիրառվել: Որքան մենք ուսումնասիրում ենք խոշոր բիզնեսի այն մասը, որ ստվերից դուրս էր, շատ արագ սկսում է հարկատու դառնալ և ծավալները մեծացնել: Վարչարարության ինչ-որ տեղ խիստ մեթոդները սկսել են հավասարաչափ կիրառվել: Բացի այդ, կառավարությունը մի քանի լուրջ բարեփոխումների փաթեթ է պատրաստում բիզնես մթնոլորտի աշխուժացման, ներդրումների համար նոր դաշտ ստեղծելու ուղղությամբ:

 – Վարչապետը և հարկային ու ֆինանսական գերատեսչության ղեկավարը խոշոր սեփականատեր են: Նման պայմաններում հնարավո՞ր է գործարար միջավայրում հավասար խաղի կանոններ ստեղծել:

 – Մեր քաղաքական ղեկավարության մոտ կա լուրջ գիտակցում, որ այս վիճակում մենք զարգացում չենք ունենա: Իսկ եթե բոլորս միջնորդավորված կամ ուղղակի սեփականատեր ենք, շահագրգռված ենք, որ շուկան աշխույժ լինի, որ մարդկանց ձեռքին գումար լինի, որ սպառողական շուկան աճի: Փոխկապակցված ենք իրար: Այս գիտակցումը կա, որ որակական փոփոխություն է պետք, այլապես բոլորս տուժելու ենք: Բայց քայլեր կան, և նկատում ենք, որ փոխկապակցված բիզնեսներն էլ սկսել են հարկեր տալ: Ինձ համար ամենակարևորն այն է, որ հավասարությունը պահպանվի: Սեփականատերը, սեփականատիրոջ խնամիները էական չեն, առավել ևս` եթե ներդրում են անում Հայաստանում: Ես դա խրախուսում եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում