Սիրիայի զինված ուժերը Եփրատ գետի ափին գտնվող Ռաքքա քաղաքի շրջանում հարվածել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների շտաբին: Օդային ռեյդը իրագործվել է Այն-Ինսա բնակավայրի շենքերից մեկի վրա, որտեղ գտնվել են մոջահեդների դաշտային հրամանատարները: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրին:
Նշենք, որ Ռաքքան համանուն գավառի վարչական կենտրոնն է և գտնվում է Հալեպից 160 կմ հեռավորության վրա: Իսլամիստները այն գրավել էին դեռևս 2013-ի մարտին և Սիրիայի հյուսիսում վերածել իրենց գլխավոր ռազմական ճամբարի: