Այս պահին մեկնարկել է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի երթը, որ կազմակերպել է «Ոչ թալանին» նախաձեռնությունը: Բողոքի երթը մեկնարկեց Մատենադարանին հարող տարածքից և շարունակվելու է դեպի Կառավարություն:
Երթին միացել են ինչպես տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքական կուսակցություններ:
Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ օգոստոսի 1-ից էլոկտրոէներգիան թանկացավ 4 դրամով:
Բողոքի երթի մասնակիցների խոսքով իրենք թույլ չեն տա, որ որևէ մեկը մտնի իրենց գրպանը: