Անգլիական «Արսենալ»-ի նորեկ Ալեքսիս Սանչեսը օրեր առաջ միացել է իր նոր թիմին:
Ֆուտբոլիստն արդեն հասցրել է առաջին մարզումն անցկացնել «Արսենալ»-ում: Նշվում է, որ Սանչեսն այս հանգստյան օրերին կարող է իր առաջին հանդիպումն անցկացնել «Արսենալ»-ի կազմում՝ Emirates Cup-ի շրջանակներում: «Արսենալ»-ի մրցակիցները լինելու են «Բենֆիկա»-ն և «Մոնակո»-ն:
Հիշեցնենք, որ չիլիացի ֆուտբոլիստը այս ամռանն է միացել «զինագործներ»-ին: Տրանսֆերի արժեքը կազմել է 35 մլն ֆունտ ստերլինգ: