Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն վստահ է, որ առաջիկա մրցաշրջանում կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է ցուցադրել իր լավագույն խաղային որակները:
«Մարիո Գյոտցեն պետք է իր հետքը թողնի «Բավարիա»-ում: Դա շատ կարևոր է: Առաջիկա մրցաշրջանը երկրորդը կլինի, որ այդ ֆուտբոլիստն անցկացնում է «Բավարիա»-ում և ժամանակն է, որ Մարիոն սկսի ընթանալ ճիշտ ուղղությամբ:
Վստահ եմ, որ նա հասկանում է, թե ինչ են իրենից սպասում: Գյոտցեն կարդարացնի սպասելիքները: Նա կապացուցի, որ մենք զուր չենք վստահում իրեն»,- Bild-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը: