«Փյունիկ»-ում փորձաշրջան է անցնում ռուսական «Ալանիա» ակումբի սան Բուրաև Ացամազը:
Հարձակվողը թիմին է միացել 3 օր առաջ և երկու մարզում է անցկացրել: 24-ամյա ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է Վլադիվոստոկի «Լուչ-էներգիա»-ն:
Նշենք նաև, որ «Փյունիկ»-ում փորձարկվող ֆուտբոլիստներից փորձաշրջանը չեն անցել Արկադի Քալաջյանը, Մաքսիմ Լյալյովը և Պատրիկ Ալեկսանդրովիչը:
«Փյունիկ»-ի մամլո ծառայություն