Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Բակային ճամբարները կշարունակվեն մինչև ուսումնական նոր տարվա մեկնարկը

Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Թումանյան թաղամասի այգի, որտեղ «Երևանյան ամառ 2014» ծրագրով մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր, բովանդակալից ու լիարժեք դարձնելու նպատակով կազմակերպվել է բակային ճամբար:

Այստեղ երեխաները մանակցում են մարզամշակութային տարաբնույթ միջոցառումների և մրցույթների:

Քաղաքապետը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, իսկ երեխաներն էլ՝ ներկայացնելով իրենց տպավորությունները, ոգևորությամբ նշել են, որ միջոցառումները ոչ միայն հաճելի ժամանց են ապահովում, այլև ուսուցողական են, ինչն էլ ավելի հետաքրքիր է դարձնում իրենց առօրյան:
Պատասխանատուները զեկուցել են, որ ծրագրի մեկնարկից առ այսօր բակային ճամբարներին և միջոցառումներին մասնակցել է տարբեր տարիքային խմբերի ավելի քան 16 հազար երեխա:

Երեխաների ծնողները ևս իրենց գոհունակությունն են հայտնել երկրորդ տարին անընդմեջ «Երևանյան ամառ» ծրագրով կազմակերպվող բակային ճամբարներ կազմակերպելու համար, որոնք, ինչպես խոստովանել են նրանք, հետաքրքրությամբ են լցնում ոչ միայն երեխաների, այլ նաև իրենց առօրյան:
Տարոն Մարգարյանն իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի բոլոր ծրագրերն ու նախաձեռնություններն, ըստ էության, ուղղված են երևանցիների միջավայրն առավել բարեկարգ ու գրավիչ, իսկ առօրյան էլ հագեցած դարձնելուն և այդ տեսանկյունից կարևորել է բակային ճամբարների դերը՝ հատկապես երեխաների հանգիստը կազմակերպելու տեսանկյունից: Քաղաքապետը նաև հավելել է, որ մարզամշակութային ծրագրերը մայրաքաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում և բակերում, լինելու են շարունակական:

Բակային ճամբարում կազմակերպվել է նաև համերգային ծրագիր՝ վարչական շրջանի մշակույթի տան սաների մասնակցությամբ: Միջոցառման ժամանակ փոքրիկները հնարավորություն են ունեցել շփվելու և լուսանկարվելու իրենց սիրած մուլտֆիլմերի հերոսների հետ:

Մայրաքաղաքում կազմակերպվող բակային ճամբարները շարունակվելու են մինչև ուսումնական նոր տարվա մեկնարկը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում