Բուլղարիան «Կոզլոդույ» ԱԷԿ-ի միջուկային ռեակտորների համար վառելիքի մատակարարման պայմանագիր է կնքել Toshiba ճապոնական հսկայի դուստր ընկերության՝ Westinghouse-ի հետ: Պայմանագիրը կլինի առաջինը, որի համաձայն՝ Սոֆիան կայանի համար վառելիք կգնի ոչ Ռուսաստանից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Westinghouse-ը ԱԷԿ-ի համար վառելիքի խոշորագույն արտադրողն է աշխարհում:
Բուլղարական էլեկտրակայանի տնօրեն Իվան Գենովի խոսքով՝ պայմանագիրը կիրագործվի արդեն նոր կառավարության օրոք, որը կձևավորվի հոկտեմբերին կայանալիք ընտրություններից հետո: