Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Հայաստանը՝ գիտելիքի հանգրվան. Ոգեշնչման մի լույսավոր օր

Հայաստանը` որպես հնարավորությունների երկիր

Հուլիսի 30-ին «Լույս» հիմնադրամը Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) անցկացրեց ոգեշնչող ելույթների մեկօրյա շարք։ Հրավիրված էին փորձառու մասնագետներ և պաշտոնատար անձինք՝ «Լույսի» կրթաթոշակառուների և լայն հանրության հետ զրուցելու Հայաստանի վերջին ձեռքբերումների և երկիրը գիտելիքի հզոր տնտեսություն դարձնելու ներուժի մասին։
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը բացման խոսքով հանդես եկավ և խրախուսեց լսարանին լինելու Հայաստանի գիտելիքի տնտեսության ձևավորման ակտիվ մասնակից։ «Երեք կենսական քայլ է անհրաժեշտ գիտելիքի տնտեսության կառուցման համար՝ գերազանցության կենտրոններ հիմնել, դրանք միմյանց հետ կապել և այս հաստատությունների միջև կայացնել ուղեղների շրջանառություն ՝ ձևավորելու գերազանցության մշակույթ»։

Կարևոր շահագրգիռ անձինք խոսում են Հայաստանի իրենց տեսլականի մասին
ՀԱՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Տեր-Կյուրեղյանը շնորհավորեց «Լույսի» ուսանողներին իրենց հաջողությունների առթիվ և խոսեց Հայաստանի՝ գիտելիքի հանգրվան լինելու մասին։ Կապելով Հայաստանի գիտական գերազանցության պատմությունը նոր ու նորարարական մոտեցումներին՝ նա ընդգծեց Ամերիկյան համալսարանի դերըՀայաստանում գերազանց կրթության ապագան սահմանելու գործում։ Նա նշեց, որ աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած իրենց դասախոսական կազմի հետ միասին Ամերիկյան համալսարանն ստեղծել է հարուստ հարթակ «Լույսի» կրթաթոշակառուների համար՝ շարունակելու ներդրումներ կատարել հայաստանյան կրթության բնագավառում։
Նույն միտքը զարգացնելով՝ պատմաբան Ռուբեն Գալչյանը լսարանին հորդորեց հստակ պատկերացնել Հայաստանի տեղն աշխարհում՝ նրանց ներկայացնելով հնագույն քարտեզներ, որոնք պատկերում են Հայաստանը 2600 տարի առաջ և ապացուցում, որ այն պատմականորեն գիտելիքի հանգրվան է եղել։

Հաջողությամբ ու ձեռքբերումներով ներշնչեց նաև Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ շեշտը դնելով փոփոխության առաջամարտիկ լինելու կարևորության վրա։ Ըստ նրա՝ փոփոխության առաջամարտիկը նա է, ով «փոխում է մարդկային կարողությունը, թույլ է տալիս մարդկանց ավելի շատ բան անել և աշխարհի համար առավել լավ հեռանկարներ էգտնում»։ Նա կարևորեց տեսլական ունենալու հանգամանքը, եղածով չբավարարվելու ձգտումը, սեփական տեսլականն ուրիշներին ներկայացնելը և դրա հրատապությունը մեկնաբանելը, ինքն իրեն ոգևորելը, նրբանկատ լինելն ու թիմ կառուցելը։ Պարոն Երիցյանը հավելեց. «Փոփոխության առաջամարտիկները պետք է հաջողություն ապահովեն, իսկներդրումներն արդեն կհաջորդեն դրան։ Անպայման չէ հաջողությունների բազում պատմություններ ունենալ. անհրաժեշտ են միայն ամենախոսունները»։

ՀՀ նախագհի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց իր մտապատկերը Հայաստանի՝ որպես հնարավորությունների երկրի մասին։ Նա խոսեց «Լույսի» հիմնադրման, ուսանողների՝ իրենց գիտելիքը գործի դնելու անհրաժեշտության մասին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը։ Նա թարմ հայացքով զննեց Հայաստանի մարտահրավերները և ոգեշնչեց ուսանողներին ձևափոխել հասարակությունը՝ ընտրելով Հայաստանում ապրելու և աշխատելու ուղին։ Իր անհատական պատմությունըներկայացնելով՝ նա ոգևորությամբ նկատեց. «Անձնական փորձս վկայում է. ինչ էլ երբևէ առաջարկել եմ Հայաստանին, երկիրս առատաձեռնորեն վերադարձրել է ինձ»։ Խրախուսելով կրթաթոշակառուներին իրենց կարիերայի կառուցումը դիտարկել Հայաստանում՝ նա նշեց. «Մենք փոփոխության ժամանակներ ենք ապրում, և սա հրաշալի հնարավորություն է Հայաստանում մեծ փոփոխություններ իրագործելու, – և հավելեց,- մեր երկիրը ձեր կարիքն ունի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում