Բրիտանական Bompas & Parr խոհարարական ստուդիան սթեյքներ է պատրաստել արհեստական լավայի վրա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ստուդիայի կայքին:
Լավան պատրաստել են Նյու Յորքի Սիրակուզայի համալսարանի աշխատակիցները: Լավա ստանալու համար ծախսվել է 60 ժամ, դրա վերջնական ջերմաստիճանը եղել է Ցելսիուսի 1148 աստիճան:
Մի զույգ սթեյքի և եգիպտացորենի պատրաստումը տևել է 2 րոպե:
Խոհարարական ստուդիան պատրաստվում է մոտ ժամանակներս սթեյք պատրաստել արհեստական կայծակի հարվածով: