Մայքլ Ջեքսոնի նախկին «Նևերլենդ» կալվածքի սեփականատեր Colony Capital ընկերությունների խումբը որոշել է վաճառել այն, երբ դրա հետ կապված պարտքերը կազմել են 50 մլն դոլար՝ հաղորդում է NME-ն:
Հանգուցյալ երաժիշտի ընտանիքը այդ որոշման կապակցությամբ ուղերձ է հրապարակել, որում արտահայտել են իրենց դժգոհությունը:
«Մենք տխրել ենք, հիասթափված ենք ու հուզված, որ բանը հասել է դրան… ցավոք, Մայքլը դեռ կենդանության օրոք կորցրել էր «Նևերլենդ»-ի նկատմամբ վերահսկողությունը իր նախկին մենեջերի խորհրդի պատճառով»,- նշվում է ուղերձում:
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ. հունիսին: Colony Capital-ը «Նևերլենդ»-ը ձեռք էր բերել 2007-ին: