Ադրբեջանի 2 քաղաքացիներ դատապարտվել են ցմահ բանտարկության՝ Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:
Հաֆիզ Վելիևին և Աղամիր Աղամիրովին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը մեղավոր է ճանաչել երկրի Քրեական օրենսգրքի 274 հոդվածով՝ «Պետական դավաճանություն»: Գործի մանրամասները չեն հաղորդվում:
Բաքուն Թեհրանին մեղադրում է երկրի տարածքում ահաբեկչությունների նախապատրաստման մեջ, իսկ Իրանն Ադրբեջանին մեղադրում է Իրանի դեմ իսրայելական հետախուզության հետ համագործակցության մեջ: