Ռուսական կայքերում տարածվել է Օռլովի մարզի դպրոցականների գաղափարը: Դեռահասները լողավազան են պատրաստել հենց բնակարանում: Նրանք սովորական պոլիէթիլենային թաղանթը սկոճի միջոցով ամրացրել են սենյակի մի ծայրից մյուսը, մեջը ջուր լցրել՝ հայտնում է dimka-jd.livejournal.com-ը:
Ինչ են ծնողներն ասել դպրոցականներին և հետո ինչպես են տնից հանել այդ ամբողջ ջուրը՝ հայտնի չէ:
Տարածքային արտակարգ իրավիճակների ծառայությունում, սակայն, տղաների հիացմունքը չեն կիսել: Գերատեսչության ներկայացուցիչը «Կոմսոմոլսկայա պրավդային» ասել է, որ նման զվարճանքները վտանգավոր են կյանքի համար, քանի որ ջրի պատճառով կարող է կարճ միացում առաջանալ: Ուստի այս փորձը չարժե տանը կրկնել: