Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն վերսկսել է մարզումներն ու մարզվում է անհատական ծրագրով:
29-ամյա ֆուտբոլիստն այսօր վարժություններ է կատարել գնդակով: Ռոնալդուն մարզվել է «Ռեալ»-ի ֆիզիոթերապևտ Սանտի Լոսանոյի հսկողությամբ:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի ֆուտբոլիստները, բացառությամբ Խամես Ռոդրիգեսի, Կարիմ Բենզեմայի ու Ռաֆայել Վարանի (նրանք մարզվում են Մադրիդում) ուսումնամարզական հավաք են անցկացնում ԱՄՆ-ում՝ մասնակցելով International Champions Cup-2014 ընկերական մրցաշարին: