Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը արդեն ինը տարի է՝ միասին են, դաստիարակում են վեց երեխաների (թեև հարսանիքը դեռ երկարաժամկետ պլաններում է) և անփոփոխ գլխավորում են Հոլիվուդի ամենաամուր ընտանիքների ցուցակը: Եվ չնայած այդ ամենին՝ նրանց ռոմանտիկ հարաբերությունները պահպանվում են:
Օրեր առաջ, օրինակ, ավստրալական հեռուստաալիքին տված հարցազրույցում Անջելինան պատմել է, որ մոլորակի տարբեր անկյուններում նկարահանվելիս նրանք միմյանց միջև կապ են պահպանում նամակագրության միջոցով:
Նման նամակագրություն են նրանք ունեցել բոլորովին վերջերս, երբ Ջոլին որպես ռեժիսոր աշխատում էր Ավստրալիայում, իսկ Փիթը Լոնդոնում էր՝ «Բարկություն» ֆիլմի նկարահանումներին:
Կինոաստղն ընդունել է, որ նման հնաոճ կապի միջոցի իրենց հավանաբար դրդել է ֆիլմերում աշխատանքը: