ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսվել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մարզական հավաքը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ:
Հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին առաջին մարզմանը:
Այսպիսով, Հայաստանի Մ-21 հավաքականն սկսեց նախապատրաստությունը օգոստոսի 4-ին և 6-ին կայանալիք Իրանի Մ-22 հավաքականի հետ ընկերական հանդիպումներին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Լուսանկարները՝ ՀՖՖ պաշտոնական կայքի