Մեքսիկացի դարպասապահ Գիլերմո Օչոան 3-ամյա պայմանագիր է ստորագրել «Մալագա»-ի հետ:
Նշենք, որ իսպանական ակումբը միջոց չի ծախսել ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար, քանի որ «Այաչո»-ի հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվել էր հունիսին և Օչոան ազատ գործակալի կարգավիճակ է ստացել:
Հիշեցնենք` «Մալագա»-ի` նախորդ մրցաշրջանի հիմնական դարպասապահ Վիլի Կաբալյերոն հեռացել է ակումբից և տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: