Friday, 19 04 2024
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով

Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի սպանության գործով վերաքննիչ դատարանը մտավ խորհրդակցական սենյակ

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածին՝ Կարեն Եսայանին խանդի հողի վրա սպանելու, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության համար մեղավոր ճանաչված ու 15 տարի ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Պաշտպանական կողմը պնդում է, թե Հարություն Սարգսյանն անմեղ է, նա Եսայանի սպանության հետ որևէ առնչություն չի ունեցել և պետք է արդարացվի:

Վերաքննիչ դատարանը մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ բողոքի քննության վերաքննության կարգի անցնելու, չհարցաքննված վկաներին դատական երկրորդ ատյանում հարցաքննելու վերաբերյալ:

Այդ որոշումը դատարանը հիմնավորել էր նրանով, որ գործում եղած նյութերը բավարար են, որպեսզի դատարանը եզրակացության հանգի:

Դատարանը ժամանակ էր տրամադրել պաշտպանական կողմին՝ ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու համար:

Երեկ Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը մանրակրկիտ միջնորդություն է ներկայացրել մի շարք ապացույցներ, առաջին հերթին՝ սպանված Կարեն Եսայանի մեքենայի զննության արձանագրությունը, այնտեղ հայտնաբերված հողի փորձաքննության եզրակացությունը անթույլատրելի ապացույցներ ճանաչելու վերաբերյալ՝ հիմնավորելով, որ նախաքննական մարմինը չի ապահովել կոնկրետ այդ ապացույցի՝ մեքենայի պատշաճ հսկումն ու պահպանումը, մեքենայի դռները բաց են եղել, այնտեղ ամեն բան հնարավոր էր կատարել:

Երբ դատարանը որոշել է, որ պաշտպանի այս միջնորդությանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում ու գնահատականը կտա իր դատական ակտում, պաշտպանական կողմը վրդովվել է:

Լուսինե Սահակյանը հայտարարել է, թե կատարվում է նույն բանը, ինչ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում. պաշտպանական կողմի միջնորդությունները մերժվում են, կամ դրանցով որոշում կայացնելը թողնվում է դատական ակտ կայացնելու ժամանակ քննարկելուն, ինչը պաշտպանական կողմի անվստահությունն է առաջացնում ու հանգեցնում այն մտքին, թե այս դատարանը ևս անաչառ չէ:

Լուսինե Սահակյանը հայտարարել է, թե նման պայմաններում իրենց ոչինչ չի մնում, քան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել վերաքննիչ դատարանի այս կազմին:

Պաշտպանը ժամանակ է խնդրել այդ միջնորդությունը գրավոր ներկայացնելու համար: Ելնելով իր առողջական վիճակից՝ փաստաբան Լուսինե Սահակյանը բալիկի է սպասում ու բարդ հղիություն է տանում, պաշտպանը խնդրել է հաջորդ նիստը նշանակել օգոստոսի 10-ից հետո:

Վերաքննիչ դատարանը պնդել է, որ հաջորդ նիստը նշանակում է օգոստոսի 1-ին՝ գործի քննությունը անհարկի չձգձգելու համար և դատավորների տվյալ կազմի՝ Ս. Չիչոյան, Ե. Դարբինյան, Գ. Ավետիսյան, ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով: Հարություն Սարգսյանը երկու պաշտպան ունի, և Լուսինե Սահակյանի բացակայության պայմաններում միջնորդությունը կարող է ներկայացնել փաստաբան Հունան Բաբայանը:

Հունան Բաբայանն իր հերթին ասել է, թե օգոստոսի 1-ին, ժամը 12-ին ավելի վաղ նշանակված այլ նիստ ունի, որից բացակայել չի կարող: Նա միացել է Լուսինե Սահակյանի խնդրանքին՝ հաջորդ նիստը նշանակել օգոստոսի տասից հետո:

Տուժող կողմն առարկել է:

Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է, որ հաջորդ նիստը պետք է կայանա օգոստոսի մեկին, ժամը տասներկուսին:

Այսօր առավոտյան փաստաբան Հունան Բաբայանը գրավոր խնդրել է հետաձգել նիստը՝ այլ նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով: Լուսինե Սահակյանը չէր ներկայացել առողջական խնդիրների պատճառով:

Վերաքննիչ դատարանի նիստին Հարություն Սարգսյանը մնաց առանց պաշտպանների և հայտարարեց, թե չի ցանկանում, որ նիստը շարունակվի իր պաշտպանների բացակայության պայմաններում: Ինքը չի կարող ներկայացնել պաշտպանների և իր համատեղ միջնորդությունը՝ դատարանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:

Տուժող կողմը պահանջեց, որ դատարանը նիստը շարունակի ամբաստանյալների պաշտպանների բացակայությամբ՝ նրանց չներկայանալը դիտելով որպես դատական քննությունը անհարկի ձգձգելու փորձ:

Հարություն Սարգսյանը զարմացավ այս ձևակերպման վրա: Նա տարակուսեց, թե ինքն ինչո՞ւ պիտի ցանկանա անհարկի ձգձգել դատական քննությունը այն դեպքում, երբ իր միակ ցանկությունն է, որ ժամ առաջ ամեն բան ավարտվի, հաղթանակի արդարությունը, և ինքը, որպես անմեղ մարդ, ազատությունը վերստանա ու տուն վերադառնա:

Վերաքննիչ դատարանը դատական նիստը շարունակեց պաշտպանների բացակայությամբ:

Այլ միջնորդություններ չեղան:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:

Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 4-ին:

Կատարվածից շոկի մեջ էին Հարություն Սարգսյանի հարազատները: Նրանք անընդունելի էին համարում, որ դատական նիստը շարունակվեց ամբաստանյալի պաշտպանների բացակայությամբ, այն դեպքում, երբ պաշտպանների բացակայությունը անհարգելի չէր, նրանք նախազգուշացրել էին դատարանին, իսկ Հարությունն էլ չէր ցանկացել, որ նիստը շարունակվի իր պաշտպանների բացակայությամբ: Ամբաստանյալի պաշտպանական իրավունքի խախտում էին տեսնում դատարանի՝ նիստը շարունակելու, ապա և շուտափույթ խորհրդակցական սենյակ մտնելու մեջ:

Այնուամենայնիվ, Հարություն Սարգսյանի քույրը նշեց, որ վերաքննիչ դատարանը անհամեմատելի է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հետ, որտեղ անօրինականությունները ամեն քայլափոխի էին:

Իրենք մինչև երկուշաբթի հույսեր են փայփայելու, որ արդարությունը հաղթանակելու է, վերաքննիչ դատարանը կայացնելու է արդարացի դատական ակտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում