Հայտնի են դարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու մարզահագուստ արտադրող Adidas ընկերության երկարաժամկետ պայմանագրի մանրամասները: 10 տարվա ընթացքում «Յունայթեդ»-ը կստանա 750 մլն ֆունտ:
Այդ գումարը կկրճատվի 1/3-ի չափով, եթե ակումբը երկրորդ տարին անընդմեջ չնվաճի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: Պայմանագրում նաև կա կետ, ըստ որի՝ Adidas-ը կարող է խզել այն, եթե թիմը հայտնվի Չեմփիոնշիփում:
Բացի այդ, «մանկունիանցիներն» Անգլիայի չեմպիոն, չեմպիոնների Լիգայի կամ Անգլիայի գավաթակիր դառնալու պարագայում կստանան 4 մլն ֆունտ հավելավճար: