ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի խորհրդական, ազդեցիկ ռազմավար և քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին նշել է՝ Եվրոպան վերջապես պայքար է սկսել ռուսական ագրեսիայի դեմ՝ չնայած ուշացմանը:
«Եվրոպան վերջապես ոտքի կանգնեց ընդդեմ Ռուսաստանի: Լավ է ուշ, քան երբեք…»,- գրել է նա Twitter-ում՝ փոխանցում է Censor.net-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ԵՄ խորհուրդն ընդունել է սահմանափակող միջոցառումներ՝ կապված Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի գործողությունների հետ: