Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը որոշում է ընդունել վաճառքից հանել վիրաբուժական գործիքը, որն օգտագործվում է հիստերեկտոմիայի՝ արգանդի ուռուցքի հեռացման վիրահատության ժամանակ: Պատճառը չարորակ ուռուցքի առաջացման ռիսկն է, հայտնում է Wall Street Journal-ը:
Խոսքը լապորոսկոպիկ մորցելյատորի մասին է, որի վաճառքը դադարեցվել է ապրիլին՝ Դեղամիջոցների և սննդամթերքի որակի սանիտարական վերահսկողության ամերիկյան վարչության որոշման համաձայն:
Ըստ հետազոտությունների՝ ռիսկ կա, որ հիվանդի դեպքում, որի արգանդը վիրահատում են տվյալ գործիքով, կարող է գաղտնի սարկոմա առաջանալ՝ չարորակ ուռուցք, որը շատ դժվար է բացահայտել: Այդ դեպքում մորցելյատորի օգտագործումը չարորակ ուռուցքը տարածում է օրգանիզմում և զգալիորեն փոքրացնում հիվանդի ողջ մնալու հավանականությունը: