Ֆրանսիայի կառավարությունն արձակուրդ է գնում: Ամառային հանգստից առաջ նախարարների խորհրդի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 30-ին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
2014-ին նախարարներին տրվում է ընդամենը 10-օրյա հանգիստ: Դա ամենակարճ կառավարական հանգիստն է վերջին 10 տարում: Դրան կգումարվեն նաև պաշտոնապես չհաշվարկված առաջիկա շաբաթն ու կիրակին:
Հաշվի առնլով բարդ միջազգային և ոչ դյուրին ներքին իրավիճակը՝ կառավարության անդամներին կոչ է արվել պատարստ լինել անհրաժեշտության դեպքում 2 ժամից էլ կարճ ժամանակում Փարիզում հայտնվելուն: Նրանց պարտավորեցրել են Ելիսեյան պալատին տրամադրել գտնվելու վայրի մասին հստակ տվյալներ: Նման պայմաններում նախարարների մեծ մասը նախընտրել է երկրում մնալ:
Ինչ վերաբերում է նախագահ Ֆրանսուա Օլանդին, նա իր ազատ օրերի մեծ մասը, ըստ վերջին տեղեկությունների, կանցկացնի Փարիզից արևմուտքում գտնվող՝ Վերսալի պարկի տարածքում տեղակայված «Լանտերն» նստավայրում: Օգոստոսի 12-ին Օլանդը կնշի իր ծննդյան 60-ամյակը: