Թմրանյութերի դեմ պայքարի փարիզյան գրասենյակից անհետացել է 51 կգ կոկաին: Թալանի համար կասկածվում են քրեական ծառայության աշխատակիցները: Անհետացած փոշին առգրավել են հուլիսի սկզբին թմրավաճառների խոշոր ցանցի վերացման ժամանակ:
Ապացույցի նկատմամբ մուտքը սահմանափակ է եղել ոստիկանության շատ աշխատակիցների համար՝ հաղորդում է RIA Novosti-ն: Կոկաինը անհետացել է հուլիսի 23-31-ն ընկած ժամանակահատվածում: Փարիզի դատախազությունը հետաքննություն է բացել, ոստիկանությունը ներքին հետաքննություն է իրականացնում: