ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը ներողություն է խնդրել ԱՄՆ Սենատի համակարգիչները «կոտրելու» համար՝ գրում է USA Today-ը: Ավելի վաղ ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի ղեկավար Դայեն Ֆայնսթայնը հատուկ ծառայությանը մեղադրել էր իր ապարատի աշխատակիցների անհատական համակարգիչների տվյալները ոչնչացնելու մեջ: Ստուգում են անցկացրել՝ կապված Լենգլում հասած տեղեկության հետ, որ սենատորների համակարգիչներում ԿՀՎ գաղտնի նյութեր են եղել:
ԿՀՎ մամլո քարտուղար Դին Բոյդի հայտարարության մեջ նշվում է, որ որոշ աշխատակիցներ գործել են անհամապատասխան այն համաձայնության, որը ձեռք էր բերվել Սենատի և հատուկ ծառայությունների միջև՝ կապված սենատյան հետաքննության ժամանակ ԿՀՎ հարցաքննության մեթոդների հետ:
Բոյը նշել է, որ հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի հետաքննության տվյալները, և ավելացրել է, որ բացառված չէ կարգապահական միջոցների ընդունումը:
Իսկ Ֆայնսթայնը իր հերթին հայտարարել է, որ Բրենանը ներողություն է խնդրել, ու սենատորների զեկույցը՝ նվիրված 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների՝ «Ալ-Քաիդայից» կասկածյալների հետ վարչության աշխատանքին, փոխանցել է հատուկ հանձնաժողովին: «Սրանք առաջին դրական քայլերն են»,- ասել է նա: