Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Դիդիե Դրոգբայի վերադարձը թույլ կտա, որպեսզի իր թիմն ավելի լայնածավալ գործի հարձակման գծում:
«Կոստայի, Տորեսի և Դրոգբայի շնորհիվ «Չելսի»-ի հարձակման գիծն ավելի բազմազան կլինի: Այն հզոր է, ինչպես երբեք: Կոստան գերազանց ֆուտբոլիստ է: Նա ջանք չի խնայում խաղադաշտում:
Ինչ վերաբերում է Դրոգբային, ապա նա կարևոր դերակատարություն ունի մեր թիմում: Նա անչափ մոտիվացված է»,- Sky Sports-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: