Twitter-ը գնել է Mitro սթարթափը, որն օգտատիրոջ նշանակած մի քանի հոգու հնարավորություն է տալիս նույն գաղտնաբառն օգտագործել՝ նրանց համար չբացահայտելով հենց կոդ-բառը: Այս մասին հայտնում է Mashable ռեսուրսը:
Սթարթափի կայքում հաղորդվում է, որ նախագծի հաճախորդների և սերվերային մասի համար կոդերը բաց են դառնում GPL արտոնագրով: Այն մշակողներին հնարավորություն է տալիս օգտագործել տրամադրված ծրագրային կոդերը, փոխել դրանք և օգտագործել անվճար ու կոմերցիոն արտադրանքներում, եթե դրանք ևս տարածվում են GPL-ի պայմաններով: Mitro-ի թիմը կտեղափոխվի Twitter-ի նյույորքյան գրասենյակ:
Գործարքի արժեքը չի հրապարակվում: